close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվան դեմ է Թուրքիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներին

Աշխարհ

16 Հուլիսի 2019, 10:50
 Մոսկվան դեմ է Թուրքիայի նկատմամբ միակողմանի  պատժամիջոցներին

 Մոսկվան բացասական է վերաբերվում ԵՄ-ի` Թուրքիայի նկատմամբ Մեջերկրական ծովում իրավիճակի սրման հետ կապված պատժամիջոցներ կիրառելու որոշմանը, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանն աջակցում է Թուրքիայի գործողություններին, որը հորատման աշխատանքներ է սկսել բացառապես Կիպրոսի տնտեսական գոտին համարվող տարածքում` բնական գազի արդյունահանման նպատակով. հայտնում է Известия-ն:

 Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի` միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի ԱԽ ընթացակարգերին:  Մոսկվան պնդում է, որ կիպրոսյան հարցի լուծմամբ պետք է զբաղվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Մոսկվան մտահոգված է Թուրքիայի գործողություններով Կիպրոսի տնտեսական գոտում և կոչ է անում կողմերին` զերծ մնալ քայլերից, որոնք կարող են էսկալացիայի հանգեցնել: 

ԵՄ խորհուրդը որոշել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica