close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2020
+2°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ պատանեկան ճամբարի 2-րդ շաբաթը

Արցախ

15 Հուլիսի 2019, 18:35
 Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ պատանեկան ճամբարի 2-րդ շաբաթը

Այսօր՝ հուլիսի 15-ին, Ստեփանակերտի Աշոտ Բեկորի անվան N2 դպրոցում Արեւմտյան Ամերիկայի եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները մեկնարկել են ՀՅԴ պատանեկան ճամբարի 2—րդ շաբաթը:

Պատանիներն օրը սկսել են Արցախի օրհներգով: Մարզական խաղերին հաջորդել են դասընթացները:

Կուսակցական Արեւմտյան շրջանը գլխավորող սփյուռքյան մեր հայրենակից Մայքլ Քոլոքոսյանը նշել է, որ ճամբարում ընդգրկվել են 240 պատանիներ: Նրա խոսքերով՝ պատանիների ուսուցումն իրականացվում է ազգային երգ ու պարերի, ձեռագործ արվեստի, մարզական և ուսուցողական խաղերի, Դաշնակցության պատմության մասին դասընթացներով հագեցած անհրաժեշտ ձեռնարկով:

«Ջերմ ու ընկերական հարաբերություններ են ձեւավորվել Արցախի եւ Ամերիկայի հայ պատանիների միջեւ, նրանք միմյանց դիմավորում են ծաղիկներով եւ խորհրդանշական նվերներով: Մեր գլխավոր նպատակն այն է, որ պատանիները ճանաչեն միմյանց, նոր գիտելիքներ ստանան, գնահատեն ազգային արժեքներն ու Դաշնակցության դերը»:

aparaj.am

Այսօր Հայոց բանակի օրն է
28 Հունվարի 2020, 10:14 Այսօր Հայոց բանակի օրն է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica