close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ՃՏՊ տուժածներից մեկի վիճակը ծանր է գնահատվում

Հասարակություն

15 Հուլիսի 2019, 18:38
 Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ՃՏՊ տուժածներից մեկի վիճակը ծանր է գնահատվում

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։  Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացուց  մեկը տեղափոխվել է բաժանմունք, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն: Մյուսի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Երկուսն էլ ունեն դրական տեղաշարժի միտում:

Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի առողջական վիճակը լավ է, բայց շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող քաղաքացին ևս տեղափոխվել է բաժանմունք, առողջական վիճակը գնահատվում է կայուն:

«Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող տուժածը վիրահատությունից հետո տեղափոխվել է բաժանմունք: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության` դրական տեղաշարժով:

Վրաստանում` Գորիի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած բոլոր քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան, բուժումը ստանում են տարբեր բժշկական կազմակերպություններում։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող 2 երեխան էլ տեղափոխվել են բաժանմունք: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն, մյուսինը` միջին ծանրության:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica