close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոց

Քաղաքական

15 Հուլիսի 2019, 18:12
 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոց

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըհուլիսի 15-ին այցելել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոց: 

Մեծանուն նկարչի այրու՝ տիկին Մարիի և դստեր՝ Նորայի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը դիտել է նկարչի կտավներն ու յուրահատուկ քանդակները։ «Շատ եմ սիրում Հակոբի գործերը: Դրանց մեջ հանգստություն կա»,- նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով՝ Հակոբ Հակոբյանը բացառիկ արվեստագետ էր։

Արմեն Սարգսյանը ծանոթացել է մեծանուն նկարչի ստեղծագործական ժառանգության հետ կապված ծրագրերին։ Նկարչի դուստրը պատմել է Հակոբ Հակոբյանի թանգարան ունենալու երազանքի մասին: «Հայաստանի ուժը գիտության և մշակույթի մեջ է: Մենք մկանային և ուժային երկիր չենք եղել: Մեր ամբողջ մշակույթը շատ հոգևոր, աննյութական է: Մեր ուժը, մեր հմայքն աշխարհի համար մեր հոգևոր գեղեցկությունը ցուցադրելն ու դրանով ապրեցնելն է»,- նշել է նկարչի դուստրը: 

Հանրապետության նախագահը և նկարչի ընտանիքի անդամները համակարծիք են եղել, որ Հակոբ Հակոբյանի թանգարանը մշակութային մեծ արժեք կդառնա մեր երկրի համար:

Նկարչի այրին՝ տիկին Մարին նշել է, որ պատիվ է հյուրընկալել Հանրապետության նախագահին և վաղեմի բարեկամին: «Շատ եմ սիրում իմ երկիրն ու իմ ժողովրդին: Կարևորը, որ սերունդները լավ ապրեն մեր երկրում, մնան և ստեղծագործեն իրենց հայրենիքում»,- ասել է նա:

Արմեն Սարգսյանը պատմել է Հանրապետության նախագահի նստավայրում մշակութային տարբեր միջոցառումներ կազմակերպելու իր նախաձեռնության մասին, որի շրջանակում ցանկություն կա ներկայացնելու նաև մեր մեծերի գործերը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ իր նախաձեռնության նպատակը մեկն է՝ կրկին հիշել մեր մեծ արվեստագետներին, որոնք հսկայական հետք են թողել, և որոնց ստեղծագործությունները մեծ արժեք են ներկայացնում. Հակոբ Հակոբյանն առաջիններից է լավագույնների շարքում: 

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica