close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լևոն Շանթ-150. ցուցադրություն Հայաստանի ազգային գրադարանում

Մշակույթ

15 Հուլիսի 2019, 16:44
 Լևոն Շանթ-150. ցուցադրություն Հայաստանի ազգային գրադարանում

անթը ծնվել է Թումանյանի հետ, ապրել` Իսահակյանի չափ. Հայաստանի ազգային գրադարանում Լևոն Շանթի 150-ամյակին նվիրված ցուցադրություն-միջոցառման ժամանակ նշեց գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը՝ նշելով, որ կենսագրական այս զուգահեռները պատահական համընկնումներ չեն`  Շանթի կյանքն ու ստեղծագործությունը սերտ աղերսներ ունեն երկու հայ մեծերի հետ:

Հայաստանի ազգային գրադարանից հայտնում են, որ անվանի գրող, բանաստեղծ, դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ, «Համազգային մշակութային հիմնադրամի» հիմնադիր, դաշնակցական գործիչ Լևոն Շանթի (Լևոն Նաղաշպետյան կամ Լևոն Սեղբոսյան) 150-ամյակին նվիրված գրքերի ցուցադրությունը բացվեց Հայաստանի ազգային գրադարանի` պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակի միջոցառումների շրջանակում: Ազգային գրադարանի հարուստ հավաքածուից ցուցադրվեցին Լեւոն Շանթի ամենաառաջինից գրքերից մինչեւ ամենավերջին հրատարակությունները՝ 1893-ին լույս տեսած «Լեռան աղջիկը» գրքից մինչև 21-րդ դարի երկրորդ տասնամյակում հրատարակված ինը հատորյակը, ինչպես նաեւ գրական թարգմանությունները,  գրողին վերաբերող աշխատություններ…

«Կարեւոր ցուցադրություն է: Կարծում եմ՝  նմանատիպ ցուցադրությունները շարունակական կլինեն Ազգային գրադարանում: Եթե անգամ մի մարդ  ինչ-որ նոր բան քաղի  ցուցադրություններից, կարող ենք  դրանք ստացված համարել»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը՝ հավելելով, որ իր համար, օրինակ, բացահայտում էր, որ Շանթը թարգմանել է Վոյնիչի «Բոռը»:

Գրականագետը ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից գրադարանին նվիրվեց Լեւոն Շանթի երկերի ժողովածուի վերջին 5 հատորները և ընդգծեց, որ Հայաստանի ազգային գրադարանը գրքերի ամենահուսալի պահոցն է:

Միջոցառումն  ուղեկցվեց  թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահի սյուներին և առաստաղին շարժապատկերների ցուցադրությամբ: Այնուհետեւ գրադարանի կինոսրահում ցուցադրվեց Լևոն Շանթի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմ:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica