Հարավային Օսիան դեսպանատուն կբացի Սիրիայում
Աշխարհ

Հարավային Օսիան պատրաստվում է դեսպանատուն բացել Սիրիայում: Այդ մասին РИА Новости-ին ասել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Դմիտրի Մեդոևը:
«Ինչ վերաբերում է այլ երկրներում մեր ներկայացուցչությանը, նշեմ, որ Հարավային Օսիան դեսպանատուն ունի ՌԴ-ում, Նիկարագուայում, Վենեսուելայում, Աբխազիայում: Նախապատրաստվում ենք դիվանագիտական առաքելություն բացել Դամասկոսում: Հարկ եմ համարում նաև ասել մեր ներկայացուցչությունների մասին Թուրքիայում, Բրազիլիայում, Իտալիայում»,- պատմել է նա: