close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+1°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղավիացիայի հիմնական գործառույթը թռիչքային անվտանգության ապահովումն է. Ռևազյան

Տնտեսական

15 Հուլիսի 2019, 14:02
 Քաղավիացիայի հիմնական գործառույթը թռիչքային անվտանգության ապահովումն է. Ռևազյան

Այսօր լրագրողների հետ մեկ տարվա կատարած աշխատանքն էր ամփոփում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Խոսքի հենց սկզբում նշեց, որ, պայմանավորված Մոսկվա-Թբիլիսի օդային ուղիղ հաղորդակցության բացակայության հանգամանքով, Հայաստանում գործող ավիաընկերություններն ավելացրել են չվերթերը, նոր ուղղություններ են բացվել: Ըստ Ռևազյանի` թեև իրենց անելիքը չէր, բայց հուլիսին` ռուս-վրացական «հակամարտությունից» հետո, ավիաընկերություններին հրավիրել են իրենց մոտ ու համոզել, որ Հայաստանն  օգտագործեն որպես տարանցիկ չվերթերի տարածք:

«Քաղավիացիայի հիմնական գործառույթը թռիչքային անվտանգության ապահովումն է, ոչ թե տոմսերի գների սահմանումը: Մենք կանոնակարգում ենք օդային տրանսպորտի ոլորտը` համապատասխան միջազգային ստանդարտներին: Որպեսզի կարողանանք թռիչքային անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովել, շատ կարևոր է կրթությունը: Օրինակ՝ Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Չինաստանի քաղավիացիան մեզ անվճար կրթություն է տրամադրում: Միաժամանակ կարողացել եմ շատ ուժեղ մասնագետներ ներգրավել Հայաստան»,-  ասաց Ռևազյանը` միաժամանակ պատասխանել այն ենթադրյալ հարցերին, թե ինչու է անընդհատ  տարբեր երկրներ մեկնում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica