close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան տնտեսական անկման եզրին է

Տարածաշրջան

15 Հուլիսի 2019, 12:16
 Թուրքիան տնտեսական անկման եզրին է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռիսկի տակ է դնում Թուրքիայի տնտեսական վիճակը` հասցնելով այն անկման եզրին: Այդպիսի վիճակ  արդեն տեսել ենք Լատինական Ամերիկայում` պոպուլիստական ռեժիմների օրոք: Bloomberg-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել «Էշմոր Գրուպ» ընկերության ներդրումների հարցերով մենեջերը:

Մինչդեռ, ըստ նրա, Թուրքիան ավելի դիվերսիֆիկացված է, քան Վենեսուելան, որի տնտեսությունը կախվածություն ունի նավթից, այնուամենայնիվ, երկիրն այս պահին գրեթե նույն վիճակում է, և հավանաբար, 85 միլիարդ դոլար արժողություն ունեցող աճող շուկան կկործանվի:

Թուրքական իշխանությունները շարունակաբար մերժել են կապիտալի վերահսկումը պարտադրող բոլոր նախագծերը և ասել, որ  իրենք հավատարիմ են ազատ շուկայական հարաբերություններին: Էրդողանն ասել է, որ «ամբողջական վերանայման» կարիք կա երկրի Կենտրոնական բանկում, և մեղադրել է ԿԲ նախկին նախագահ Մեթին Չեթինքայային շուկաների հետ հաղորդակցությունը ձախողելու, ինչպես նաև վստահություն ներշնչել չկարողանալու մեջ:

Թուրքական լիրան 0.3%-ով անկում է ապրել դոլարի նկատմամբ` ավելացնելով այս տարվա գնանկումը մինչև 8%-ով, որը երկրորդ ամենամեծ անկումն է զարգացող շուկաներում:

Ներկայացնում ենք կազմակերպության Լոնդոնի մասնաճյուղի ղեկավար Ջան Դեհնի բնութագրիչները` կապված գնանկման հետ:

  • Վատ տնտեսական քաղաքականությունը սկսում է քաղաքական արժեք ստանալ:
  • Հիմնական տնտեսական խնդրի առաջացման պատճառները լուծելու փոխարեն կառավարությունը որոշում է «հարձակվել» խնդրի ախտանշանների վրա, ինչպիսիք են ինֆլյացիան, դանդաղ աճը, արժույթի թուլացումը և դանդաղ ներդրումները:
  • Իրական խնդիրները միևնույն ժամանակահատվածում արհամարհվում են և առավել վատթարանում: Սրանք ներառում են վատ դրամական քաղաքականությունը` տեղական ֆինանսական շուկաների զարգացման ձախողումը, չափազանց ցածր խնայողությունների մակարդակը և վատ միջազգային քաղաքականությունը:   
  • Կառավարությունն այլ խմբերի է մեղադրում իր փոխարեն, որովետև դա քաղաքականապես աշխատող տարբերակ է, բայց դա միայն ավելի է անհանգստացնում  ներդրողներին ու գործարարներին:
  • Քանի տնտեսական հեռանկարը վատանում է, ներդրողները և գործարարները սկսում են միջոցներ ձեռնարկել իրենց հարստությունն ու բարեկեցությունը պահպանելու համար: Սրա արդյունքն են դառնում կապիտալի արտահոսքը, նվազող ներդրումները և այլ` արգելք ստեղծող ռազմավարությունները:
  • Կառավարությունը սկսում է մեղադրել մասնավոր սեկտորին վատ աշխատանքի մեջ` ձեռնարկելով միջոցներ կանխելու համար նրա պաշտպանական գործողությունները` վերահսկողություն կապիտալի վրա, ազգայնացում, պայմանագրերի ստիպողական կոնվերտացիա:
  • Ի վերջո, կառավարությունը չունի ֆինանսական միջոցներ, չկա աճ, չկա ապագա և գնում է դեպի ճգնաժամ:
Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica