close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրոպական եռյակը հայտարարություն է տարածել Միջուկային գործարքի պահպանման անհրաժեշտության և տարածաշրջանային լարվածության մասին

Տարածաշրջան

15 Հուլիսի 2019, 10:37
 Եվրոպական եռյակը հայտարարություն է տարածել Միջուկային գործարքի պահպանման անհրաժեշտության և տարածաշրջանային լարվածության մասին

Եվրոպական երեք երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատել են Միջուկային համապարփակ համաձայնագրին իրենց հանձնառությունը եւ կարեւորել Պարսից ծոցում լարվածության թոթափումն ու բանակցությունների վերսկսումը. տեղեկացնում է BBC-ն:

«Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդներս, անվտանգության ընդհանուր շահերի, հատկապես՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի պահպանման հարցում համակարծիք ենք եւ շարունակելու ենք մեր հանձնառությունը 4 տարի առաջ` 2015 թվականի հուլիսի 14-ին, Իրանի հետ կնքված Միջուկային համապարփակ համաձայնագրին»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

Նրանք մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության մեծացման կապակցությամբ եւ կողմերին բանակցելու կոչ արել:

«Վտանգն այնքան մեծ է, որ անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը մի պահ խորհեն եւ նկատի առնեն իրենց գործողությունների հնարավոր բոլոր հետեւանքները: Մենք հավատացած ենք, որ վրա է հասել պատասխանատու գործողությունների, լարվածությունը թոթափելու եւ երկխոսությունը վերսկսելու ժամանակը»,- նշել են երկրների առաջնորդները:

Նրանք մտահոգություն են հայտնել նաեւ ԱՄՆ-ի ավելացող ճնշումների արդյունքում Միջուկային գործարքի ոչնչացման հնարավորության, ինչպես նաեւ Իրանի՝ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կրճատման կապակցությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica