close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+4°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Քաղաքական

13 Հուլիսի 2019, 15:42
 Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի նախօրեին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ` մաղթելով բարօրություն, երջանկություն, հաջողություն:

Դեսպան Լաքոտի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին, Հանրապետության նախագահի՝ վերջերս Ֆրանսիա կատարած այցին:

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ, որպես երկու երկրների միջև մշտական բարեկամության խորհրդանիշ, նախագահ Սարգսյանը դեսպան Լաքոտին է հանձնել «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի հեղինակած` «Ազնավուր. Կամուրջ բարեկամության» կտավը՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին փոխանցելու նպատակով: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica