Տեղի է ունեցել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը
Մշակույթ

Ազգային Ժողովի այգում հուլիսի 12-ին տեղի է ունեցել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80 ամյակներին:
Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա տիկին, կաթողիկոս Գարեգին 2-րդը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ այլ պաշտոնյաներ։
Համերգի ընթացքում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ առաջին անգամ հնչել է Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործությունը:
Բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված համերգային ծրագրի ընթացքում հնչել են Կոմիտասի, Է. Միրզոյանի, Ղ. Սարյանի, Է. Հովհաննիսյանի, Տ. Մանսուրյանի և Ն. Զարիֆյանի ստեղծագործությունները, որոնց կատարմամբ նվագախմբի պատանի երաժիշտները առաջիկայում հանդես կգան նաև մարզերում և Արցախում:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է Հարություն Արզումանյանը, խմբավարը՝ Լիլիթ Եդիգարյանը: