close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տոկիո-2020. Վաճառքի առաջին փուլում ճապոնացիները գնել են 3.22 միլիոն տոմս

Սպորտ

12 Հուլիսի 2019, 23:47
 Տոկիո-2020. Վաճառքի առաջին փուլում ճապոնացիները գնել են 3.22 միլիոն տոմս

Տոկիո-2020-ի տոմսերի վաճառքի առաջին փուլում Ճապոնիայի բնակչությունը 3.22 միլիոն տոմս է գնել:

Տոմսերի վիճակահանության առաջին փուլում հաղթողների ավելի քան 90 տոկոսը գնել է տոմսերը, ինչը վկայում է երկրում Օլիմպիական խաղերի հանդեպ աճող հետաքրքրության մասին:

Այն երկրպագուների համար, ովքեր չէին շահել տոմսեր առաջին փուլում, հավելյալ վիճակահանություն կանցկացվի օգոստոսին` հնարավորություն տալով նրանց ձեռք բերել մեծ քանակությամբ տոմսեր նախքան վաճառքի մեկ այլ փուլի մեկնարկը:

Ընդհանուր առմամբ 7,508,868 մարդ է գրանցվել Տոկիո-2020 կայքում, ինչն առաջին քայլն է հանդիսանում տոմսերի վիճակահանությանը մասնակցելու համար, իսկ տոմսերի վաճառքին հայտավորվելու ընթացքում պաշտոնական կայքն ունեցել է մոտ 24,250,000 այցելու:

Տոկիոն  շարունակում է ակտիվ պատրաստվել Օլիմպիական խաղերին:

Վերջերս տեղի ունեցավ թիավարության նոր կենտրոնի բացումը: Այն կառուցվել է Տոկիոյի Քաղաքապետարանի ղեկավարության կողմից և Խաղերի ընթացքում կհյուրընկալի բայդարկայի և կանոեի մրցաշարները, իսկ Խաղերից հետո կհանձնվի հասարակական շահագործման:

Խաղերի կազմակերպիչները հայտարարել են, որ Օլիմպիական մարզադաշտը 90 տոկոսով է պատրաստ, իսկ վերջնականապես պատրաստ կլինի ընթացիկ տարվա նոյեմբերին: Մարզադաշտում կանցկացվեն ֆուտբոլի և աթլետիկայի մրցումները, ինչպես նաև Խաղերի բացման և փակման արարողությունները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica