close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ ներդրումների, պետական վերահսկողության ու արդյունավետ կառավարման կարիք կա

Տնտեսական

12 Հուլիսի 2019, 22:31
 Մեծ ներդրումների, պետական վերահսկողության ու արդյունավետ կառավարման կարիք կա

Էներգամատակարարման ընդհատումներ հաճախ են լինում աշխարհում, բայց Հայաստանում եղածն աննախադեպ էր, քանի որ այն ընդգրեց հանրապետության գրեթե ողջ տարածքն ու բավականին երկար տևեց, - նկատում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ու պատճառաբանում էներգետիկ համակարգի անարդյունավետ կառավարմամբ և տնտեսական խնդիրներով։

«Էներգամատակարարման ընդհատման հետևանքով մեր ազգաբնակչությունն ու տնտեսությունն ունեցան խնդիրներ։ Ունեցանք արտադրության առանձին կարևոր տնտեսական օբյեկտների դադար։ Օրական մոտ 35 միլիոն դոլար ՀՆԱ ենք արտադրում, ինչ այս խափանման արդյունքում կարող է նվազել։ Խաթարվել էին գազալցակայանների աշխատանքը, արդյունքում վարորդներն էժան վառելիքի լիցքավորման փոխարեն թանկ բենզին օգտագործեցին, երթևեկության խնդիրներ ի հայտ եկան լուսացույցների չաշխատելու հետևանքով։ Սոցիալական ու առողջապահական ռիսկերը ևս շատ են են», – ասում է տնտեսագետն ու կարծում, որ էներգետիկ ոլորտում մեծ ներդրումներ անել է պետք, կառավարությունը պետք է վերանայի քաղաքականությունը բնական մենաշնորհների նկատմամբ։

«Մենք պետք է նախ համապատասխան հայեցակարգ մշակենք այս ուղղությամբ։ Միջազգային փորձն ուսումնասիրել է պետք, նոր էներգետիկ ընկերություններ պետք է հրավիրենք հայկական շուկա։ Էներգետիկ ընկերությունները շահգրգռված չեն ծախսեր իրականացնել կորուստների կրճատման ուղղությամբ, որովհետև դրանք պարտադրող նորմեր մեր օրենսդրությունում ուղղակի չկան։ Ոլորտի համար կոնկրետ պատասխանատուներ են պետք։ Էներգետիկայի նախարարությունից հրաժարվելը ճիշտ չէր․ էներգետիկ համակարգի վրա է հիմնված մեր տնտեսությունը։ Այս էներգակիրների գներն ուղղակի ազդեցություն են ունենում ՀՀ-ում արտադրվող, մատուցվող ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքի վրա» , – մտահոգվում է մասնագետն ու նկատում՝ այս կառավարությունը չունի տեսլական էներգետիկ համակարգի վերաբերյալ և փորձում է միայն իրավիճակային լուծումներ գտնել ոլորտում առկա խնդիրներին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica