close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+7°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրեբունու անտառպետության տարածքի պատշաճ պահպանությունը չիրականացնելու փաստով հարուցվել է քրգործ

Իրավունք

12 Հուլիսի 2019, 19:16
 Էրեբունու անտառպետության տարածքի պատշաճ պահպանությունը չիրականացնելու փաստով հարուցվել է քրգործ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից  ծառայողական պարտականությունները չարաշահելու արդյունքում չի կատարվել Էրեբունու անտառպետության նշված անտառային տարածքի պատշաճ պահպանությունըինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս: Այդ առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

««ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ Երևանի նախկին անտառտնտեսության Էրեբունու անտառպետության  տարածքում անտառապատման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման և Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման համար անտառային հողերից հողատարածք հատկացնելու օրինականությանը ստուգելու նպատակով՝ ներկայացնելով հասակական նախաձեռնություն հանդիսացող «Բնապահպանական հանրային դատարանի» դատական նիստի վճիռը /արձանագրությունը/:

Դիմումը և համապատասխան փաստաթղթերը 29042019թ.Երևան քաղաքի ԷրեբունիՆուբարաշեն վարչական շրջանների դատախազության միջոցով ուղարկվել էր ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին՝դրանց հիման վրա քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել էոր ՀՀ կառավարության 2011թմայիսի 5-ի 550-Ն որոշմամբ պետական պահուստային ֆոնդից ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին է փոխանցվել 59 մլն ՀՀ դրամ՝ Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներիոռոգման ցանցի անցկացման և ցանկապատման համար։

Հիշյալ աշխատանքների իրականացման կապակցությամբ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել են կապալային աշխատանքների կատարման պայմանագրեր:Սակայն հետագայում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից  ծառայողական պարտականությունները չարաշահելու արդյունքում չի կատարվել նշված անտառային տարածքի պատշաճ պահպանությունըինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս:

Հաշվի առնելովոր նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներնշվածի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործորը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Սկսվել է նախաքննությունԼրիվօբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա է դառնալու նաև տրամադրված միջոցների նպատակային ծախսմանպայմանագրային պարտավորությունների փաստացի կատարման իրական հանգամանքներըորոնց արդյունքում համապատասխան պաշտոնատար անձանց գործողություններին կտրվեն համարժեք իրավական գնահատականներ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica