close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+4°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.95
GBP1614.03
EUR1527.60
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դունյա Միյատովիչը քննադատել է Ադրբեջանում խոսքի ազատության բացակայությունը

Տարածաշրջան

12 Հուլիսի 2019, 18:20
 Դունյա Միյատովիչը քննադատել է Ադրբեջանում խոսքի ազատության բացակայությունը

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը  4 օր տևողությամբ  Ադրբեջան կատարած այցից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավոր է թուլացնել խոսքի ազատության նկատմամբ ճնշումը, բարելավել իրավաբանների կարգավիճակը: 

Հղում անելով Եվրախորհրդի պաշտոնական կայքին՝ տեղակացնում է «Արմենպրես»-ը:

Հանձնակատարը հայտնել է, որ Ադրբեջանում կան օրինակներ, երբ քննադատողներին, հասարակական ակտիվիստներին և մարդու իրավունքների պաշտպաններին պահում են կալանքի տակ՝ հետապնդումների միջոցով:

Միյատովիչն ընդգծել է, որ իրենց հայացքների համար հետապնդումների ենթարկված մարդկանց ազատելը պետք է առաջնահերթություն լինի: Նա զրպարտությունները ապաքրեականացնելու կոչ է արել, ապա նաև բարձրացրել ճամփորդական արգելքների հարցը, որը կիրառվում է լրագրողների, իրավաբանների, քաղաքական ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ: Հանձնակատարի խոսքով՝ դրանցից որոշ դեպքեր համարվում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում, և ադրբեջանական իշխանությունները պետք է խուսափեն ճամփորդական արգելքների անհամաչափ կիրառումից:

Նա նաև անդրադարձել է իրավաբանների խոսքի ազատությանը՝ նշելով, որ այդ մասնագիտությունը հիմնված է անկախության վրա: «Իրավաբանները պետք է համապատասխանեն էթիկայի չափանիշներին և հնարավորություն ունենան զբաղվելու իրենց մասնագիտական գործունեությամբ՝ առանց վախերի»,- նշել է Միյատովիչը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica