close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.74
GBP1593.49
EUR1535.47
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման վերաբերյալ քննարկում

Հասարակություն

12 Հուլիսի 2019, 17:47
 Տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման վերաբերյալ քննարկում

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման հնարավորությունները թեմայով աշխատանքային քննարկում: ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը բացման խոսքում տեղեկացրել է, որ բարեփոխումը միտված է բարելավել լրատվամիջոցների ամենօրյա գործունեությունը տեղեկատվության ստացման ոլորտում:

Փոխնախարար Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել քննարկման կազմակերպման համար՝ նշելով, որ տեղեկատվության ազատության մատչելության ապահովումը պետական մարմինների պարտավորություններից մեկն է:

Ներկայացնելով բուն բարեփոխումը՝ փոխնախարարն անդրադարձել է գրավոր հարցումների ներկայացման համար անհրաժեշտ պայման հանդիսացող ստորագրության առկայության և հարցումը ներկայացնողի քաղաքացիության վերաբերյալ նշման պահանջներին: Բարեփոխմամբ առաջարկվում է վերացնել գրավոր հարցման ստորագրված լինելու, ինչպես նաև քաղաքացիության վերաբերյալ նշման պահանջը, ինչն էականորեն կհեշտացնի էլեկտրոնային www.e-request.am  հարթակով պետական մարմիններին հարցմամբ դիմելու գործընթացը:

Հաջորդիվ, տեղի է ունեցել հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica