close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+22°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատմամշակութային շենքերին տեղադրված գովազդներն ապամոնտաժվում են. Երևանի քաղաքապետարան

Հասարակություն

12 Հուլիսի 2019, 17:37
 Պատմամշակութային շենքերին տեղադրված գովազդներն ապամոնտաժվում են. Երևանի քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանը սկսել է պատմամշակութային եւ ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդների ապամոնտաժումը: Այս մասին  հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Առաջինն ապամոնտաժվում են Բաղրամյան պողոտայի 1 եւ 2 հասեցեներում գտնվող շենքերի վրա փակցված գովազդային միջոցները:

«Պատմամշակութային շենքերի մասով առկա են հաստատված գովազդային սխեմաներ: Նշված սխեմաներում այս ապամոնտաժվող գովազդային միջոցները նախատեսված չեն եղել: Խնդրի հետ կապված մեզ դիմեցին շենքերի համատիրությունները, որի հիման վրա նախաձեռնեցինք այս գործընթացը», - նշում է քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանը:

Այս հատվածում գովազդային միջոցները 10-ն են: 8-ն արդեն ապամոնտաժվել են: Շաբաթվա ընթացքում կապամոնտաժվեն նաեւ մյուսները:

«Գովազդակիր կազմակերպությունների հետ քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել բանակցություններ՝ պատմամշակութային շենքերի վրա տեղադրված գովազդային միջոցներն ապամոնտաժելու համար: Բոլոր տնտեսվարողները պատրաստակամություն հայտնեցին իրենց իսկ միջոցների հաշվին ապամոնտաժել գովազդային միջոցները»,-ասում է Գարիկ Խաչատրյանը:

Վարչական բոլոր շրջաններում գույքագրումը դեռ շարունակվում է: Նախնական հաշվարկով` մայրաքաղաքում կա նմանատիպ ավելի քան 100 գովազդ:

Գովազդային միջոցներն ապամոնտաժելուց հետո կձեռնարկվեն նաեւ համապատասխան քայլեր՝ շենքի ճակատային հատվածները գունային առումով նախկին տեսքի բերելու:

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica