close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.74
GBP1593.49
EUR1535.47
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջին կիսամյակում Արցախ է այցելել շուրջ 12 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ

Արցախ

12 Հուլիսի 2019, 17:33
 Առաջին կիսամյակում Արցախ է այցելել շուրջ 12 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախ է այցելել շուրջ 12 հազար 606 օտարեկրյա զբոսաշրջիկ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Արցախում ներգնա օտարերկրյա զբոսաշրջային այցելությունները, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 2019 թ.-ի առաջին կիսամյակում աճել են 68.5 %-ով։ 
 
«Արցախում գործող երեք տեղեկատվական կենտրոններում անվճար ծառայություններից օգտվել են 580 զբոսաշրջիկներ։ Վերջիններս ստացել են համապարփակ տեղեկություններ՝ Արցախի զբոսաշրջավայրերի, հյուրանոցների, տրանսպորտային և այլ ծառայությունների մասին անվճար գրականության կամ բանավոր տեսքով։
 
Հունիսի 1-ից գործող «Tourist Bus» զբոսաշրջային ավտոբուսների նախագծի շրջանակներում Տողի մելիքական ապարանք, Տիգրանակերտ, Գանձասար և Հունոտի կիրճ են այցելել 906 ներքին և ներգնա զբոսաշրջիկներ։ 2019թ.-ի առաջին կիսամյակում, «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի ծառայություններից օգտվել է 4425 այցելու»,- մանրամասնել է Ա. Գրիգորյանը:
 
Նա նշել է, որ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջոթյան նախարարության կողմից նույն ժամանակահատվածում հաշվառվել են 17 նոր հյուրանոցային տնտեսության օբյեկտներ՝ հյուրանոցներ և հյուրատներ։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 78՝ 1828 մահճակալ-տեղով։
 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica