close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանեփը քաղել է ճանապարհից, չորացրել մեքենայի շարժիչի ջերմությամբ, բայց օգտագործել չի հասցրել

Հասարակություն

12 Հուլիսի 2019, 17:25
 Կանեփը քաղել է ճանապարհից, չորացրել մեքենայի շարժիչի ջերմությամբ, բայց օգտագործել չի հասցրել

Հուլիսի 10-ին, ժամը 01.30-ի, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Աբովյան քաղաքի Սևանի փողոցից բերման են ենթարկել Նոր Խարբերդի 23-ամյա մի բնակչի՝ իր վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հանդերձ:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա ոստիկաններին է ներկայացրել ավտոմեքենայի տարբեր տեղերում պահած՝ շուրջ 110 գրամ ընդանուր քաշով, կանեփանման զանգվածով 3 փաթեթ: Երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ կանեփը քաղել է Աբովյան-Ջրաբեր ճանապարհից եւ մի մասը չորացրել է ավտոմեքենայի շարժիչի ջերմությամբ՝ անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածը վերցվել, փաթեթավորվել եւ կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:

Նախապատրաստվում են նյութեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica