close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.74
GBP1593.49
EUR1535.47
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Համազգային» տարեգիրքը՝ որպես Սփյուռքի և Արցախի մեր հայրենակիցների միջև մշակութային կամուրջ

Մշակույթ

12 Հուլիսի 2019, 19:20
 «Համազգային» տարեգիրքը՝ որպես Սփյուռքի և Արցախի մեր հայրենակիցների միջև մշակութային կամուրջ

Հուլիսի 11 -ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի ու Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության նախաձեռնությամբ «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցում տեղի է ունեցել Արցախի մշակութային-գրական տարեգրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռիտա Մնացականյանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրեն Սպարտակ Ղարաբաղցյանը, հոգաբարձուների խորհուրդի անդամ, հրապարակախոս Միքայել Հաջյանը, զբոսաշրջիկներ, հյուրեր։

Արցախի մշակութային-կրթական անցյալն ու ներկան  ներկայացնող բազմաժանր տարեգիրքը Արցախի մասին մի նոր խոսք է՝ հագեցած արցախյան  արվեստի եւ գրական կյանքի մասին պատմող հոդվածներով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Հերմինե Ավագյանը։ Նա նշել է, որ գրքի առաջին շնորհանդեսը կայացել է պատմական հայաշունչ Լիբանանի Այնճար քաղաքում, այնուհետեւ առիթ են ունեցել Բեյրութում այն եւս ներկայացնելու:

Արցախի գրասենյակի տնօրենի խոսքերով՝ «Համազգային» խորագիրը խորհրդանշում է Արցախը՝ որպես համազգային բնօրրան, եւ նաեւ համազգային կրթամշակութային միությունը:

Տարեգրքի առաջին մասում տեղ է գտել Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Մարտիրոսյանի՝ պատմական Տիգրանակերտի  մասին պատմող հոդվածը:

«Տարեգիրքը հայրենաբաղձության կանչ է եւ նպատակ ունի մշակութային կամուրջ հանդիսանալու Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցների միջեւ, մշակույթի լեզվով երկխոսություն ստեղծելու ընթերցողի եւ Արցախի միջեւ», – հավելել է Հերմինե Ավագյանը։

Լեռնիկ Հովհաննիսյանն իր հերթին կարեւորել է Համազգայինի դերը Արցախի կրթական-մշակութային կյանքում, իսկ տարեգրքի նշանակությունը համարել հայրենիք-Սփյուռք կրթամշակութային  կապերի ամրապնդման գործի լավագույն գրավականը:

«Մեր մշակութային քաղաքականության իրականացման գործընթացում Համազգայինը օժանդակող դեր է կատարում, եւ ես համազված եմ, որ մեր համագործակցությունն երկարատեւ կլինի՝ նոր ու համարձակ քայլեր իրականցնելու միտումներով:

««Համազգային» տարեգիրքը Արցախի մշակութային կյանքի լուսաբանման առաջին լուրջ անդրադարձն ու մեր մատենագիտության մնայուն արժեքներից մեկն է, ասել է թե՝ մեր մշակութային առաջին ակոսը արցախյան հողում»,- նշել է Սպարտակ Ղարաբաղցյանը:

Միքայել Հաջյանը, ով տարեգրքում հանդես է եկել որպես թարգմանիչ,  բարձր է գնահատել Արցախի գրասենյակի աշխատանքը Արցախում մշակույթի զարգացման գործում եւ հավելել, որ գրասենյակն  այսօր քայլում է հաստատուն քայլերով:

Միջոցառմանը հայրենաշունչ երգերով հանդես է եկել երիտասարդ երգիչ Արթուր Խաչենցը։

Ներկա էր նաեւ լիբանանահայ հայրենադարձ երգիչ Գեւորգ հաջյանը, ով եւս հանդես է եկել երգերով:

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ, «ԱՊԱՌԱԺ»

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica