close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հստակ չէ՝ գազի սակագնի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ. փոխվարչապետ

Հասարակություն

12 Հուլիսի 2019, 16:59
 Հստակ չէ՝ գազի սակագնի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ. փոխվարչապետ

Գազի սակագնի հարցը բազմաբաղադրիչ է. այսօր խորհրդարանում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Չեք պատկերացնի, թե ինչքան շատ բաղադրիչներ կան, որոնք քննարկվել են և դեռևս ենթակա են քննարկման։ Այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս մեծ աշխատանք կա անելու»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ դեռ հստակ չէ` սակագնի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ։

Հարցին` ռուս փորձագետներն ասում են, որ 2020 թվականից Հայաստանի համար գազի գինը չի իջնելու, ավելին՝ բարձրանալու է, Մհեր Գրիգորյանն պատասխանեց. «Ես այդ փորձագիտական եզրակացությունների մեջ չեմ տեսել որևէ ֆունդամենտալ պատճառ»։

Դիտարկմանը` գազի գինը դեռ ցածր է մնում «Գազպրոմ» ընկերության խնայողությունների հաշվին, և հարցին` դա որքա՞ն կարող է ձգվել, փոխվարչապետն արձագանքեց. «Ճիշտն ասած, անվերջ չի կարող ձգվել, բայց արդյունավետության հաշվին սահմանին գնի բարձրացումը պահպանելը սցենարներից մեկն է, որն, իհարկե, կրում է ժամանակավոր բնույթ»։

Անդրադառնալով Իրանից ավելի մատչելի գազ գնելու թեմային` Գրիգորյանը մանրամասնեց. «Մեր գործողությունները պետք է պայմանավորված լինեն, նախևառաջ, մեր հայրենակիցների շահերով, և այդ իմաստով որևէ կաշկանդվածություն չպետք է լինի։ Ինչ վերաբերում է տեխնիկական և գնային բաղադրիչներին, իհարկե, պետք է բանակցել»։

Նա շեշտեց նաև, որ մոտ ժամանակներս «Գազպրոմ» ընկերությունից աշխատանքային խումբ է գալու Հայաստան՝ սակագնի բաղադրիչները քննարկելու:

 

Գումգաբուի նոր հայերը
17 Հուլիսի 2019, 20:00 Գումգաբուի նոր հայերը
ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica