close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.74
GBP1593.49
EUR1535.47
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՆԱՏՕ-ն անհանգստություն է հայտնել Թուրքիա մատակարարվող Ս-400-ների հետևանքների վերաբերյալ. France-Presse

Տարածաշրջան

12 Հուլիսի 2019, 16:28
 ՆԱՏՕ-ն անհանգստություն է հայտնել Թուրքիա մատակարարվող Ս-400-ների հետևանքների վերաբերյալ. France-Presse

ՆԱՏՕ-ն իր անհանգստությունն է հայտնել այսօր Ռուսաստանից Թուրքիա հասած Ս-400 ՀՕՊ համակարգերի հնարավոր հետևանքների վերաբերյալ: AFP-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնյա և հավելել, որ թեև  բոլոր դաշնակիցներն էլ իրենք են որոշում, թե ինչ զինատեսակ գնել, այնուհանդերձ, անհանգիստ են Ս-400-ների հավանական հետևանքների համար:

«Մեր զինված ուժերի համատեղելիությունն անհրաժեշտ է, որպեսզի ՆԱՏՕ-ն իրականացնի իր առաքելությունն ու գործողությունները: Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում, որ Թուրքիան աշխատում է մի շարք դաշնակիցների հետ հեռահար օդային և հրթիռային պաշտպանական համակարգերի զարգացման շուրջ»,- ՆԱՏՕ-ի պաշտոնյային մեջբերում է diken.com.tr կայքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica