close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո Հասմիկ Գրիգորյանին

Հասարակություն

12 Հուլիսի 2019, 16:20
 Արմեն Սարգսյանը հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո Հասմիկ Գրիգորյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանին և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին, հայտնում են նախագահի աշխատակազմից: 

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հասմիկ Գրիգորյանին՝ օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ունեցած մենահամերգի առիթով, որը նվիրված էր երգչուհու հոր՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Նախագահն ընդգծել է, որ հաճախ է հանդիպել Գեղամ Գրիգորյանին, ում հետ ունեցել է անձնական բարեկամություն, և ում մեծ արվեստն ու վաստակը գնահատված են ոչ միայն Հայաստանի և հայերի, այլև համաշխարհային հանրության կողմից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հասմիկ Գրիգորյանը նշել է, որ իր մասնագիտական ընտրության և որպես երգիչ կայացման գործում մեծ է եղել Գեղամ Գրիգորյանի ներդրումը: Երգչուհին ներկայացրել է իր առաջիկա ծրագրերն ու անելիքները:

Զրուցակիցները խոսել են երգչուհու մասնակցությամբ Հայաստանում նոր համերգների հնարավորության մասին: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica