close
Եղանակը Երևանում
2 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի արդյունքներն անհերքելի պետք է լինեն. պատգամավոր

Հասարակություն

12 Հուլիսի 2019, 16:27
 Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի արդյունքներն անհերքելի պետք է լինեն. պատգամավոր

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ամռանը և աշնան սկզբին կլինեն գերհագեցած:

«Հանձնաժողովի աշխատանքները հաճախ կարող են հասանելի չլինել լրատվամիջոցների համար, բայց ԶԼՄ-ներին պարբերաբար տեղյակ կպահվի` ինչ քայլեր են կատարվում հանձնաժողովում»,- նշեց նա` հավելելով, որ քննիչ հանձնաժողովն իրենցից  մեծ ջանքեր է պահանջում, որովհետև դրա արդյունքները հասարակության համար անհերքելի պիտի լինեն ու կառուցված միայն ճիշտ փաստերի վրա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica