close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե կոպիտ սխալներս չլինեին, առնվազն արծաթե մեդալակիր կդառնայի. Լևոն Աղասյան

Սպորտ

12 Հուլիսի 2019, 14:55
  Եթե կոպիտ սխալներս չլինեին, առնվազն արծաթե մեդալակիր կդառնայի. Լևոն Աղասյան

Իտալական Նեապոլում ընթացող 30-րդ Ուսանողական խաղերում եռացատկորդ Լևոն Աղասյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը՝ ցատկելով 15 մետր 73 սմ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աղասյանը ամփոփել է մրցելույթները Ուսանողական խաղերում.

«Իմ կարծիքով ելույթս վատն էր: Շատ կոպիտ սխալ թույլ տվեցի ու չկարողացա պայքարել մեդալի համար։ Նախնական 3 ցատկերից երկուսը ձախողեցի (խմբ. տրորել է կարմիր գիծը, որը չեղյալ է համարում արդյունքը): Միակ դրական կողմն այն է, որ այդ ցատկերիցս ցանկացածը, եթե հաշվեին, ամենաքիչը արծաթե մեդալ կապահովեի»,- ասել է Լևոն Աղասյանը:

Հիշեցնենք, որ մինչև Ուսանողական խաղեր մեկնելը, Լևոն Աղասյանը հուլսի 5-7-ը մասնակցեց աթլետիկայի Հայաստանի առաջնությանը, որտեղ գրանցեց 17 մետր 08 սմ արդյունք ՝ սահմանելով անձնական ռեկորդ և նվաճեց Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica