close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+13°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում տեղի ունեցած պայթյունից վիրավորվածների թվում հայեր չկան

Հասարակություն

12 Հուլիսի 2019, 14:05
 Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում  տեղի ունեցած պայթյունից վիրավորվածների թվում հայեր չկան

Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում  տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված 11 անձանց թվում հայեր չկան: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Հալեպում հրատարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլափոշյան-Պողիկյանը:

«Բարեբախտաբար, տուժածների մեջ հայեր չկան: Համայնքը հիմա զգուշություն է ցուցաբերում, հատկապես` Ղամիշլիի դեպքում, որը թուրքական սահմանին մոտ է, և նահանգի շրջակայքում կան զինյալ խմբավորումներ: Մի շարք հայկական կառույցներ վնասվել են:  Նման պայթուն Ղամշլիի խաղաղ, բնակելի թաղամասում, որտեղ զինվորական ներկայություն չկա, առաջին անգամ է տեղի ունենում, եւ բնակչությունը ցնցված է: Այսօր, ապահովությունից ելնելով, ազգային կենտրոնները փակ էին: Կիրակի նախատեսված` Ղամշլիի ազգային վարժարանի ամառային դպրոցի հանդեսը նույնպես հետաձգվել է մեկ շաբաթով: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամին, երբ էլեկտրականությունն անջատված է եղել, հետեւաբար` թաղամասի կառույցներում տեսախցիկները չեն նկարահանել ահաբեկչակական գործողությունը»,- մանրամասնեց նա:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica