close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Լիդիան Արմենիա»- ի խնդրի լուծման երկարաձգումը տնտեսապես վնասում է և՛ ընկերությանը, և՛ պետությանը. Հայ-բրիտանական գործարարության պալատ

Հասարակություն

12 Հուլիսի 2019, 11:44
 «Լիդիան Արմենիա»- ի խնդրի լուծման երկարաձգումը տնտեսապես վնասում է և՛ ընկերությանը, և՛ պետությանը. Հայ-բրիտանական գործարարության պալատ

Հայ-բրիտանական գործարարության պալատն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել` Ամուլսարի խնդրի վերաբերյալ: 

Հայտարարության մեջ նշվում է. «ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և Շրջակա միջավայրի նախարարը կրկին քննարկեցին Հայ-բրիտանական գործարարության պալատի անդամ Լիդիան Արմենիայի հարցը: Ամիսներ շարունակ «Լիդիան Արմենիա»-ի գործունեությունը կասեցված է, քանի որ ընկերությունը դեռևս սպասում է վերջնական որոշման կայացմանը: Լիդիան Արմենիայի խնդրի լուծման նման երկարաձգումը տնտեսապես վնասում է ո՛չ միայն ընկերությանը, այլև պետությանն՝ ընդհանուր առմամբ:

Մենք կարևորում ենք օրենքի ուժը, հավասար վերաբերմունքը բոլոր բիզնեսների նկատմամբ, պրոֆեսիոնալիզմն ու արդարությունը: Ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում զգայուն ոլորտներում, պետք է համապատասխանեն միջազգային ամենաբարձր չափանիշներին և ներպետական օրենքներին: Միևնույն ժամանակ այդ չափանիշներին համապատասխանող ընկերություններին Կառավարությունը պետք է տա որոշակի երաշխիքներ՝ դրանց անխափան գործունեությունն ապահովելու նպատակով:

Կոնֆլիկտների և խնդիրների միայն հավասարակշռված և պրոֆեսիոնալ լուծումը կարող է ապահովել պետության տնտեսական զարգացումը և բարձրացնել ներդրողների վստահությունը: Մենք լիահույս ենք, որ այս խնդիրը կհանգուցալուծվի առանց հետագա  ձգձգումների»:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica