close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.74
GBP1593.49
EUR1535.47
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արման Թաթոյանը խոսել է Վրաստանում հայերի հետ կապված աղմկահարույց դեպքերի մասին

Իրավունք

12 Հուլիսի 2019, 10:41
 Արման Թաթոյանը խոսել է Վրաստանում հայերի հետ կապված աղմկահարույց դեպքերի մասին

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ զրուցել է Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան տիկին Նինո Լոմջարիայի հետ` երկու գործով ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության առնչությամբ: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում

«Քիչ առաջ խոսեցի Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան տիկին Նինո Լոմջարիայի հետ՝ երկու գործով մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության առնչությամբ:

1) Մի քանի օր առաջ ինձ է հասցեագրվել դիմում այն մասին, որ Հայաստանի երկու քաղաքացի մի քրեական գործով Վրաստանում ներգարվված են որպես վկա, նրանցից իրավապահ մարմինները վերցրել են անձնագրերը ու նրանք չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Քրեական վարույթը հարուցվել է ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում ուղևորափոխադրում իրականացնելիս:

Քրեական գործը գտնվում է քննության փուլում և վաղը նշանակված է դատական նիստ դատարանում: Մեր երկու համաքաղաքացիները պետք է հարցաքննվեն վկայի կարգավիճակով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դիմել են նրանց եղբայրները՝ մտահոգված լինելով քրեական գործով իրենց ազգականների
կարգավիճակի ու վերադարձի հարցով։

Վրաստանի գործընկերս տեղեկացրեց, որ ինձ հետ խոսելուց անմիջապես հետո հարցը քննարկել է Վրաստանի ներքին գործերի նախարարության ու դատախազության հետ։ Մեր համաքաղաքացիների վերաբերյալ քրեական գործն ու անձնագրերի հարցն առաջնահերթ արդեն իր անմիջական ուշադրության ներքո են և իր իրավասության սահմաններում կլինի հետևողական, որպեսզի նրանք որևէ խնդիր չունենան ու ստանան նաև իրենց անձնագրերը՝ Հայաստան վերադառնալու համար:

Ողջունում եմ այս հարցով նաև Վրաստանում Հայաստանի դեսպանության ակտիվ աշխատանքը. այսօր այս գործի մասին տեղեկություն ստացանք նաև դեսպանության մեր գործընկերներից: 

2) Երեկ ինձ ևս մեկ գործի մասին տեղեկացրել էր ու անհրաժեշտ տվյալներ տրամադրել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը՝ կապված Վրաստանում Հայաստանի երկու քաղաքացիների ծեծի ենթարկվելու հետ։ Երեկ տեսել էի, որ այս մասին մտահոգություն էր հայտնել ու տեղին դիտարկում արել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Երեկվանից այս հարցով զբաղվեցինք այն պահից, երբ լուրը ստացանք։ Վրաստանի Հանրային պաշտպանի հետ քննարկեցի նաև այս հարցը։ Թեև մեր հայրենակիցներն արդեն Հայաստանում են, ամեն դեպքում պայմանավորվեցինք, որ գործընկերս իր ուշադրության տակ կպահի խնդիրը, որպեսզի հետագայում նման միջադեպեր չլինեն։

Շնորհակալ եմ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայից՝ արագ արձագանքի ու մեր արդյունավետ համատեղ աշխատանքի համար։ Այս գործերի մասին տեղեկությունները որոշեցի հրապարակել, քանի որ քննարկվում են ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում և ունեն հանրային հետաքրքրություն»,- գրել է Թաթոյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica