close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.74
GBP1593.49
EUR1535.47
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանը ժամանել է Թուրքիա

Տարածաշրջան

12 Հուլիսի 2019, 10:39
 Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանը ժամանել է Թուրքիա

Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը ժամանել է Թուրքիա: Այս մասին, ըստ milliyet.com.tr կայքճ, հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան էջը. «Ուրախությամբ հայտնում ենք, որ ԱՄՆ-ի կողմից Անկարայում արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Դեյվիդ Մ. Սաթերֆիլդն այսօր ժամանել է Անկարա: Բարի գալուստ Թուրքիա»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թ. պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Թուրքիայում դեսպան Ջոն Բասին նշանակել էր Աֆղանստանում դեսպան, և Թուրքիայում դեսպանի աթոռը թափուր էր մնացել 1.5 տարի: Թրամփն այս տարվա փետրվարին Սենատ էր ներկայացրել Սաթերֆիլդի թեկնածությունը, որը հաստատվեց հունիսի 28-ին:

1980 թվականից ի վեր հատկապես Միջին Արևելքում մի շարք պաշտոններ զբաղեցնող Սաթերֆիլդը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից Աստանայում մեկնարկած գործընթացին մասնակցում է որպես ԱՄՆ դիտորդ: Ջորջ Բուշի կառավարման շրջանում, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից, որպես փորձառու դիվանագետ, Լիբանանի, Սիրիայի, Թունիսի, Սաուդյան Արաբիայի դեսպանատներում նշանակվել է տարբեր պաշտոնների: Նա Բարաք  Օբամայի կառավարման շրջանում եղել է Սինա թերակղզում խաղաղության ապահովման պատասխանատու, ինչպես նաև հավատարմատար Եգիպտոսում 2013-14 թթ.: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica