close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+18°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քավորը, սանիկը և ընկերը. ովքե՞ր են ԵՊՀ պրոռեկտորները. «Հրապարակ»

Հասարակություն

12 Հուլիսի 2019, 10:10
 Քավորը, սանիկը և ընկերը. ովքե՞ր են ԵՊՀ պրոռեկտորները. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պաշտոնն ստանձնելուն պես ձեռնամուխ է եղել ԵՊՀ կառուցվածքային փոփոխությունների, առաջին հերթին ուսանողների հետ տարվող աշխատանքի կենտրոնը լուծարելու` կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանից ազատվելու, «Ռեստարտ» նախաձեռնության Դավիթ Պետրոսյանին միավորված կենտրոնի ղեկավար նշանակելու, ինչպես նաև անցանկալի պրոռեկտորներից ազատվելու համար: ԵՊՀ 3 պրոռեկտորներն արդեն ազատվել են աշխատանքից։

2 օր առաջ առաջին պրոռեկտորը նշանակվեց` ԵՊՀ դասախոս Էլինա Ասրիյանը, որy իր սանիկն է: Ասրիյանը մեզ հետ զրույցում չհերքեց այդ փաստը: Դա ԽԾԲ չէ՞։ «Կարծում եմ` ոչ, եթե Դուք վերադառնաք և տեսնեք` որ թվերից եմ ես համալսարանում, կհասկանաք, որ նման ազդեցություն չի եղել»:

Ինչ վերաբերում է մյուս երկու պրոռեկտորներին, ապա Գևորգյանը հայտարարել է, որ օգոստոսի սկզբին պրոռեկտոր կդառնա ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Բարխուդարյանը, որն իր ասպիրանտն է, իսկ երրորդ պրոռեկտոր էլ, ըստ ամենայնի, կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է, նրա աչքն ու ականջը ռեկտորատում:

Փաստորեն, պրոռեկտոր են դառնում միայն ցանկալի՞ մարդիկ։ «Ոչ, նախկին պրոռեկտորներ կան, որ դեռ պաշտոնավարում են»: Իսկ ի՞նչ եք կարծում` ո՞վ կդառնա ԵՊՀ ռեկտոր՝ հարցրինք Ասրիյանին, թերևս կցանկանայիք` Ձեր քավորը։ «Ես ցանկանում եմ ռեկտոր դառնա համալսարանին նվիրված, համալսարանը հասկացող-զգացող մարդ»: Իսկ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը ռեկտորի հավանական թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ։ «Անձամբ չեմ ճանաչում»»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: 

Հարսանիք է, հարսանիք …
7 Հուլիսի 2020, 00:01 Հարսանիք է, հարսանիք …
Քառասուն տարիներ ետք…
6 Հուլիսի 2020, 20:31 Քառասուն տարիներ ետք…
Գրելու դասը
6 Հուլիսի 2020, 19:49 Գրելու դասը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica