close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուք ու ձեր նմանները խայտառակում են դատական իշխանությունը. Արփինե Հովհաննիսյանը՝ Նախշուն Տավարացյանին

Իրավունք

11 Հուլիսի 2019, 22:23
 Դուք ու ձեր նմանները խայտառակում են դատական իշխանությունը. Արփինե Հովհաննիսյանը՝ Նախշուն Տավարացյանին

Եթե անձնական է այն, որ դուք ու ձեր նմանները խայտառակում են դատական իշխանությունը, ու ես այդ մասին բարձրաձայնում եմ, ապա այո՛ անձնական նպատակ եմ ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ արձագանքելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի երդում տված Նախշուն Տավարացյանի այն պնդմանը, որ իր՝ ԲԴԽ անդամ դառնալու անհնարինության մասին Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունն անձնական նպատակներ ունի։

«Մեկդ տիկին Նախշուն ... Տավարածյանին ասեք, որ եթե ինքն իր ամբողջ կյանքում առաջնորդվել է անձնական նպատակներով, ապա չի նշանակում, որ բոլորն իր պես են։ Եթե անձնական է այն, որ դուք ու ձեր նմանները խայտառակում են դատական իշխանությունը ու ես այդ մասին բարձրաձայնում եմ, ապա այո՛ անձնական նպատակ եմ ունեցել։ Հարգանքս մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող եւ այսօր դա տիկին Նախշունին ու իր տերերին ցույց տված դատավորներին։

Երկրում ձեւավորվել է «իրավաբանների» մի խումբ, որը հետեւողականորեն զբաղված է իրավաբանության «ստերջացմամբ»։ Այս տիկնոջը գործիքի դեր հատկացրած սցենարի հեղինակները՝ դատական իշխանությունում եւ դրանից դուրս նրան վերապահել էին իրավաբանության «դահճի» դեր՝ բեմի ետնամասում։ Ում համար տիկինը դա արեց եւ ինչու՝ ո՞վ է բեմ դուրս գալու առաջիկայում կտեսնեք»,–նշել է նա։

Ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ եթե Նախշուն Տավարացյանը ՝ իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո, երդվեց, սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը եւ առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն։

Հիշեցնենք, որ այսօր Նախշուն Տավարացյանը երդվեց որպես ԲԴԽ անդամ։ Նա 9 ամիս առաջ հրաժարվել էր ԲԴԽ անդամ դառնալուց:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica