close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Արցախ

11 Հուլիսի 2019, 21:21
 Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումն ինձ համար պարտավորեցնող է՝ հետագա ծրագրերում ևս հաջողություններ գրանցելու համար:

ԱՀ  նախագահի  հետ   հանդիպումից  հետո  այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի    հետ  զրույցում  ասել է  Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանը:
 
Խոսելով  մրցաշարի  մասին՝  նա  տեղեկացրել  է,  որ  հունիսի  22-24-ը Մինսկում կայացած Եվրոպական խաղերի սամբոյի  վարկանշային  մրցումներին  մասնակցում  էին  աշխարհի  լավագույն  մարզիկները: Նրա մարզիչը   Էռնեստ Միրզոյանն  է:
 
Դ. Գրիգորյանը   նշել է, որ  ինքն   առաջիկայում  պատրաստվում  է  մասնակցելու Հայաստանում  և  Վրաստանում  անցկացվելիք   միջազգային մրցաշարերի: Այնուհետև  ինքը    մասնակցելու  է    սամբոյի Եվրոպայի  գավաթի  խաղարկությանը, իսկ   նոյեմբերին՝  սամբոյի  աշխարհի  առաջնությանը:
Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica