close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2019
+22°
+23°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրապետության մի քանի թատրոններն ու թանգարանները կվերանորոգվեն

Հասարակություն

11 Հուլիսի 2019, 19:45
 Հանրապետության մի քանի թատրոններն ու թանգարանները կվերանորոգվեն

Գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում  և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 690 մլն 688.3 հազար դրամ:

Գումարը նախատեսվում է ուղղել 6 մշակութային կազմակերպությունների՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Ա. Սարգսյան և Հ. Կոջոյան տուն-թանգարանի, Հ. Թումանյանի թանգարանի շենքային պայմանների բարելավմանը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների նորոգմանը և ամրակայմանը, ինչպես նաև հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքներում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրմանը:

Որոշման նպատակը 6 մշակութային կազմակերպությունների՝ թանգարանների և թատրոնների բնականոն գործունեության ապահովումն է, ինչպես նաև հանրապետության հուշարձանների պահպանման, օգտագործման, հանրահռչակման և զբոսաշրջային գրավչության բարձրացումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախալի համարեց որոշման ընդունումը և, միաժամանակ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ուշադրությունը հրավիրել այն հարցի վրա, որ մշակութային հաստատությունները նույնպես պետք է ակտիվ գործունեություն ծավալեն: 

«Մենք հիմա խոսում ենք զբոսաշրջության աճի մասին։ Մենք ծրագրեր ենք իրականացրել, որով ապահովում ենք երեխաների, դպրոցականների այցելությունները թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, և մենք այսպիսի կապիտալ ծախսեր ենք իրականացնում մշակութային օջախներում, թանգարաններում, թատրոններում և այլն: Բայց մենք պետք է նաև այդ մշակութային օջախների առաջ խնդիր դնենք, որ նրանք ապրեն ավելի ակտիվ կյանքով: Պետք է ունենան ծրագիր՝ այցելությունների թիվը, տոմսերի վաճառքների թիվը, սեփական եկամուտներն ավելացնելու: Անցած տարի, երբ ես ուզեցի թանգարանների այցելությունների վիճակագրությունը, տեսա, որ մեր երկրում կան թանգարաններ, ուր, կարելի է ասել, գործնականում մարդ չի այցելում, և այդտեղից հարց է ծագում՝ ինչո՞ւ ենք մենք պետական բյուջեից միջոցներ վատնում թանգարան պահելու համար, ուր մարդ չի այցելում: Այսինքն՝ եթե թանգարան է, կանխավարկածն այն է, որ այդտեղ պահվում են ցուցանմուշներ, որոնք կարևոր են և ունեն հետաքրքրություն: Մենք այստեղ պետք է շատ ուշադիր լինենք. թանգարանային ոլորտում, իմ կարծիքով, պետք է շատ լուրջ, շատ խիստ քաղաքականություն վարենք՝ նաև հետագայի առումով, որովհետև իսկապես պետք է այդ օջախները գործեն, ապրեն և գեներացնեն եկամուտներ: Պետք է լինեն կրեատիվ մարդիկ, ովքեր կարողանան թանգարանները և մշակութային օջախներն իսկապես դարձնել մշակութային կյանքի կենտրոններ», - նշեց կառավարության ղեկավարը:

 Վարչապետը նաև հավելեց՝ պետք է հակառակն էլ արձանագրել, որ Հայաստանում կան մի քանի թանգարաններ, որոնք մարդկանց մշտական հոսքեր են ապահովում, և մարդկանց այցելությունները դեպի այդ թանգարաններ գնալով շատանում են: Պետք է այդ փորձն ուսումնասիրել, ինստիտուցիոնալ դարձնել և տարածել այլ թանգարանների և մշակութային օջախների վրա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica