close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2019
+16°
+23°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հալեպի առողջապահական և հասարակական հարցերի բարձր մակարդակի հանձնախմբի` ՀՀ հումանիտար առաքելության խմբի կենտրոն կատարած այցելության մասին

Հասարակություն

11 Հուլիսի 2019, 17:59
 Հալեպի առողջապահական և հասարակական հարցերի բարձր մակարդակի հանձնախմբի` ՀՀ հումանիտար առաքելության խմբի կենտրոն կատարած այցելության մասին

Հուլիսի 10-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվեց Հայոց Բերիո թեմի նորընտիր առաջնորդ Մասիս եպիսկոպոս Զուբոյանի, ինչպես նաև Հալեպի առողջապահական և հասարակական հարցերի բարձր մակարդակի հանձնախմբի առաջնորդ Շեյխ Մուհամադ Ադիբ Մահմուդ Հասունի (Sheikh Mohammad Adib Mahmoud Hasoun) գլխավորած պատվիրակության համատեղ այցելությունը Հալեպում տեղակայված ՀՀ մարդասիրական առաքելության խմբի կենտրոն: Ընկերակցող պատվիրակության կազմում էին Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:
 
Հայոց Բերիո թեմի առաջնորդ Մասիս եպիսկոպոս Զուբոյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ առաքելության կարևորությանն ու պատմական նշանակությանը՝ բարձր գնահատելով հայ բժիշկների, ականազերծողների և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմի կատարած նվիրյալ ծառայությունը։ Մասիս եպիսկոպոս Զուբոյանը նշեց, որ այն սիրո և երախտագիտության մեր արտահայտությունն է այն մեծ մարդասիրության համար, որ ցուցաբերել է սիրիացի բարեկամ ժողովուրդը Ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայ ժողովրդի գաղթական զավակների նկատմամբ:
 
Շեյխ Մուհամմադ Ադիբ Մահմուդ Հասունը Հայաստանի Հանրապետության իշխանություններին և ժողովրդին փոխանցեց Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթիի երախտագիտությունն ու շնորհակալական խոսքերը՝ ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության կապակցությամբ, միաժամանակ շեշտելով, որ խմբի մինչ օրս կատարած մարդասիրական աշխատանքները թե առողջապահության, և թե հումանիտար ականազերծման ոլորտներում արժանացել են Սիրիայի ժողովրդի մեծ համակրանքին և բարձր գնահատականին:
 
Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, պատվիրակության անդամներին շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի և վստահության համար, նշեց, որ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողմից, և, որ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության եղբայրական աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված տեղի ժողովրդի հոգսերի թեթևացմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայությունների մատուցմանը:
 
Պատվիրակության անդամներն այցելեցին առաքելության խմբի կեցավայր, շփվեցին հայ մասնագետների հետ և իրենց գոհունակությունը հայտնեցին մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչներին:
 
Տեղեկանք․ Հալեպի առողջապահական և հասարակական հարցերի բարձր մակարդակի հանձնախումբն իրականացնում է բարեգործական աշխատանքներ, որի առաջնորդը հանդիսանում է Սիրիայի գլխավոր Մուֆթի, դոկտոր Ահմադ Բադր ալ-Դին Հասունի (Great Mufti of Syria sheikh, doctor Ahmad Badr Al Din Hasoun) եղբորորդին:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica