close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունվար-հունիս ամիսներին ամենաշատ ծնունդները գրանցվել են Ստեփանակերտում. պատասխանատու

Արցախ

11 Հուլիսի 2019, 17:57
 Հունվար-հունիս ամիսներին ամենաշատ ծնունդները գրանցվել են Ստեփանակերտում. պատասխանատու

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Արցախում ծնունդների թիվը կազմել է 980, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1126-ի փոխարեն; 

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել են ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցմանև նոտարիատի գործակալության պետ  Լիանա  Միրզոյանը:
 
Նա   տեղեկացրել  է,  որ  ամենաշատ ծնունդները գրանցվել են Ստեփանակերտում՝ 415, նախորդ տարվա 477-ի փոխարեն, իսկ շրջաններից Մարտակերտում՝ 149, 2018  թվականի նույն ժամանակահատվածի՝ 153-ի դիմաց:
 
«Աղջիկների ամենատարածված անուններն  են՝  Աննա, Սոֆիա, Մարիա, իսկ   տղաներինը՝  Դավիթ, Տիգրան  և  Մարկ»,-  ավելացրել  է  Լ. Միրզոյանը:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica