close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2019
+22°
+23°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քոչարյանին կալանքի տակ պահելն ու ՍԴ-ում վարույթ ընդունված գործը իրար հետ կապ չունեն. Մխիթար Պապոյան

Իրավունք

11 Հուլիսի 2019, 16:27
 Քոչարյանին կալանքի տակ պահելն ու ՍԴ-ում վարույթ ընդունված գործը իրար հետ կապ չունեն.  Մխիթար Պապոյան

Դատավորների ընդհանուր ժողովը ստացել է Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանի նամակը, որը կքննարկի։ Այս մասին Դատարանների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը:

Հարցին՝ ՀՀ-ում  սահմանադրական ճգնաժամ կա՞, թե՞ ոչ, դատավորն արձագանքեց. «Ես այդ հարցին նոր պատասխանեցի, դա փոխկապակցված հարց է»:

Հակադարձմանը՝ ՍԴ յոթ անդամները համարվում են դատավո՞ր, թե՞ ոչ, Պապոյանը պատասխանեց. «Հայաստանի բոլոր իրավաբաններն այդ հարցն են քննարկում, դեռևս վերջնական որոշում կայացված չէ: Այսօր ընդհանուր ժողովում նաև այդ նամակն է քննարկվելու: Կլսեմ կարծիքներ, նոր իմ դիրքորոշումը կձևավորեմ»:

Հարցին՝ ՍԴ-ն վարույթ է ընդունել Քոչարյանի դատավորի դիմումի մի մասը, դրանից հետո պե՞տք է, որ Քոչարյանը մնա անազատության մեջ, Մխիթար Պապոյանն արձագանքեց. «Մեկը մյուսի հետ կապ չունի, ամեն դեպքում ես այդպես եմ ընկալում»։

Հիշեցնենք, որ հուլիսի 8–ին Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուների գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ որոշում էր կայացրել երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության: Այս իրավիճակում ըստ Քոչարյանի պաշտպանների՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի և գործի վարույթը կասեցվի։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica