close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտում սկսվել է բնակելի նոր թաղամասի կառուցումը. մեծ մասը տրվելու է հիփոթեքային վարկավորմամբ

Արցախ

11 Հուլիսի 2019, 16:24
 Ստեփանակերտում սկսվել է բնակելի նոր թաղամասի կառուցումը. մեծ մասը տրվելու է հիփոթեքային վարկավորմամբ

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի՝ Թումանյան փողոցի վրա գտնվող նախկին «Շինանյութերի կոմբինատ»-ի տարածքում կառուցվող բնակելի նոր թաղամաս, հայտնում է «Արցախպրես»-ը:

Բակո  Սահակյանին  ուղեկցում  էին  ԱՀ   պետական նախարար   Գրիգորի  Մարտիրոսյանը, ԱՀ  քաղաքաշինության  նախարար  Կարեն  Շահրամանյանը,Ստեփանակերտի  քաղաքապետ  Սուրեն  Գրիգորյանը, շինարարական  կազմակերպության  ներկայացուցիչներ: Նրանք  ծանոթացել  են  շինաշխատանքների  ընթացքին  և   քննարկել   մի  շարք  հարցեր:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ԱՀ  քաղաքաշինության  նախարար  Կարեն  Շահրամանյանն  ասել է, որ  բնակելի  նոր  թաղամասի  կառուցումն    իրականցվում  է են   մասնավոր  ներդրողների  միջոցներով.  շինաշխատանքները  մեկնարկել  է  ընթացիկ   տարվա    հուլիսից:
 
Նախարարը   նշել  է, որ  բնակելի  նոր  թաղամասում   նախատեսվում  է  ունենալ   13  մասնաշենքով  200  բնակելի    տներ:
Խոսելով   իրականացվող  աշխատանքների  մասին՝ մեր  զրուցակիցը  մասնավորապես   ասել է. «Ներկայումս  սկսված  են  առաջին, երկրորդ, երրորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ,  տասներեքերորդ  և  տասնչորսերորդ    մասնաշենքերի  հիմքերի  փորման  աշխատանքները: Այնուհետև  կսկսվի     հիմքերի   բետոնային,   կարկասային  մասի,  կմախքի   կառուցման  աշխատանքները: Ամսվա   ընթացքում  շինարարներին  կտրամադրվի    ամբողջ  թաղամասի     նախագծանախահաշվային   փաստաթղթերը: Թաղամասը   նախատեսվում  է շահագործման   հանձնել    2020-2021  թվականին»:
 
Նա   ավելացրել   է, որ նախագծի  համաձայն՝  թաղամասի  ներքևի  հատվածում  նախատեսվում  է   ունենալ  մանկապարտեզ, որը  կսպասարկի  նաև    «Արցախ»  և  «Զինավան»  թաղամասերի    երեխաններին: «Հայաստան»  համահայկական  հիմնադրամի   հովանավորությամբ Շառլ  Ազնավուրի  անվան  մշակութային  կենտրոնի  ներքևի  հատվածում  նախատեսվում  է  կառուցել      շուրջ  600  տեղանոց   դպրոցական  նոր շենք, որին  կից  կլինի      Ֆրանկոֆոնիայի  կենտրոնը:
«Շենքերի  առաջին հարկերը   լինելու են ոչ  բնակելի  տարածքներ: Թաղամասի   ներքևի  մասում   կլինեն  խաղահրապարակներ, ավտոկանայանատեղիներ, կանաչապատ   գոտիներ: Թաղամասը  երթևեկելի   մասով  կապված է   լինելու  Սպանդարյան  փողոցի  հետ:   Բնակարանների  մի  մասը    տարբեր  ծրագրերի  շրջանակներում   տրամադրվելու է    սոցիալապես  անապահով, բազմազավակ  ընտանիքներին, իսկ  մեծ  մասը   մատչելի  գներով  տրվելու  է  հիփոթեքային  վարկավորմամբ: Քաղաքաշինության   նախարարությունն իրականացնելու  է  վերահսկողություն, որպեսզի  կառուցման  ընթացքում  որևէ  բացթողումներ     ու  թերություններ  չլինեն»,-ավելացրել  է   Կ. Շահրամանյանը:



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica