Տուսկը խոսել է վրացերեն
Աշխարհ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որն այսօր այցով Վրաստանում է, խոսել է վրացերեն լեզվով. հայտնում է Новости Грузия-ն:
Բաթումում ելույթ ունենալիս Տուսկը մեջբերել է վրացական գրականության դասականի` Վաժա Փշավելային: «Որոշ մարդիկ կարծում են, որ իսկական հայրենասիրությունը բացառում է կոսմոպոլիտիզմը: Դա մոլորություն է: Յուրաքանչյուր իսկական հայրենասեր կոսմոպոլիտ է, իսկ յուրաքանչյուր իսկական կոսմոպոլիտ` հայրենասեր»,- ասել է Տուսկը վրացերենով: