close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2019
+22°
+23°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ըստ թուրք գեներալի` Հայաստանը կարող է օդային հարվածներ հասցնել Թուրքիային

Տարածաշրջան

11 Հուլիսի 2019, 15:43
 Ըստ թուրք գեներալի` Հայաստանը կարող է օդային հարվածներ հասցնել Թուրքիային

Թուրքական Milliyet թերթի վերլուծաբան Թունջա Բենջինը ուշագրավ հոդված է հրապարակել՝ «Ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը, որ երկրներից են մեզ պաշտպանելու» վերտառությամբ։

Բենջինը նախ նշում է, որ մի քանի օրից Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի ՀՕՊ համակարգերը, որոնք պաշտոնական Անկարայի համար ունեն ռազմավարական նշանակություն։

Ըստ հեղինակի՝ այդ համակարգերի առանձնահատկությունը և կարևորությունը պայմանավորված է դրանցում գոյություն ունեցող գերզգայուն  ռադարներով։

Անդրադառնալով հարցին, թե ռուսական ՀՕՊ համակարգերը Թուրքիային հատկապես որ երկրներից են պաշտպանելու, հոդվածի հեղինակը պարզաբանման նպատակով հարցազրույց է անցկացրել  թուրք պաշտոնաթող գեներալ Իսմայիլ Հաքքը Փեքինի հետ։ Անդրադառնալով այդ հարցին` գեներալը նշել է.  «Թուրքիայի վրա հնարավոր օդային հարձակումներ կարող են լինել Հունաստանի կողմից, իսրայելական օդուժի կողմից, կարող են կիրառվել  բալիստիկ հրթիռներ։ Բացի այդ` կա Իրան, որն այս պահին մեզ համար թշնամի չէ, սակայն չենք կարող իմանալ, թե վաղն ինչ կլինի, մանավանդ, որ նրանք ունեն բալիստիկ հրթիռներ` 2000-2500 կմ հեռահարությամբ։ Հարձակումներ կարող են լինել նաև Հայաստանի կողմից։ Թուրքիան չունի այդպիսի ՀՕՊ համակարգեր դրանց դիմակայելու համար։ Այս ամենի դեմ Թուրքիան չունի ՀՕՊ ծածկույթ»։

Նրա խոսքով՝ Թուրքիան ունի Stinger տեսակի ամերիկյան շարժական զենիթահրթիռային համակարգերը, որոնք ի զորու են թիրախը ոչնչացնել միայն 7-8 կմ հեռավորության վրա. հաղորդում է ermenihaber.am կայքը:

«Կան, իհարկե ,համակարգեր, որոնք պաշտպանում են ռազմածովային ուժերին, բայց դրանք էլ ոչ բոլոր ռազմանավերում են տեղադրված։ Այժմ կան ռազմական ինքնաթիռներ, որոնք ի զորու են 150-200 կմ հեռահարությամբ արկ արձակել։ Օրինակ` որոշ ինքնաթիռներ կարող են, առանց Իսրայելի սահմանները հատելու, կրակ բացել Թուրքիայի վրա։ Միայն ռազմական ինքնաթիռներով այդ հարձակումը չեզոքացնել հնարավոր չէ»,- հավելել է պաշտոնաթող գեներալը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica