close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

#B_Team-ը խաբել է Թրամփին պատրանքներով. Զարիֆ

Տարածաշրջան

10 Հուլիսի 2019, 11:18
 #B_Team-ը խաբել է Թրամփին պատրանքներով. Զարիֆ

Միջուկային համապարփակ համաձայնագիրը չեղարկելու նպատակով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջան Բոլթոնը եւ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խաբել են Դոնալդ Թրամփին: Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«2005 թվականին Բոլթոնը եւ Նեթանյահուն պնդում էին ուրանի զրոյական հարստացման մասին, եւ այդպիսով նրանք վերացրեցին Փարիզի գործարքը Իրանի եւ եվրոպական երեք երկրների միջեւ: Իսկ արդյո՞ւնքը. մինչ 2012 թվականը Իրանն ուրանի հարստացման ծավալներն ավելացրեց 100 տոկոսով: Այժմ նույն պատրանքով եւ Միջուկային գործարքը վերացնելու նպատակով խաբել են Դոնալդ Թրամփին: #B_Team-ը դասեր չի քաղել: Բայց աշխարհին անհրաժեշտ է դասեր քաղել»,- գրել է Զարիֆը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica