close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը ողջունում է Միջուկային գործարքի պահպանմանն ուղղված` Ֆրանսիայի ջանքերը

Տարածաշրջան

10 Հուլիսի 2019, 10:56
 Իրանը ողջունում է Միջուկային գործարքի պահպանմանն ուղղված` Ֆրանսիայի ջանքերը

Իրանը ողջունում է Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանը եւ առկա լարվածությունը թոթափելուն ուղղված` Ֆրանսիայի ջանքերը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ֆրանսիան Միջուկային գործարքի կողմերից մեկն է, եւ նրա գործադրած ջանքերն ընկալում ենք գործարքի պահպանմանն ուղղված պարտավորությունների շրջանակում»,- նշել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:

Անդրադառնալով  Ֆրանսիայի նախագահի` դիվանագիտական հարցերով խորհրդական Էմանուէլ Բոննի  այցին Թեհրան եւ այսօր նախատեսվող նրա հանդիպումներին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդի քարտուղարի եւ Իրանի ԱԳ նախարարի հետ՝ Մուսավին ասել է. «ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքից դուրս գալուց հետո եւ մյուս կողմի (եվրոպական երեք երկրներ-ԽՄԲ.)՝ ստանձնած պարտավորությունները չկատարելու ֆոնին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնագրի շրջանակում կրճատեց իր ստանձնած պարտավորությունների իրականացումը, որի արդյունքում մենք տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում դիվանագիտական ջանքերի ակտիվացման ականատեսն ենք»:

Մուսավին ավելացրել է. «Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց համաձայնագրից, մենք նման ակտիվության ականատեսը չեղանք, այն դեպքում, երբ դա Միջուկային գործարքի կոպիտ խախտում էր: Իսկ այժմ, երբ Իրանն իր ստանձնած պարտավորությունների եւ իրավունքների միջեւ հավասարակշռություն ստեղծելու նպատակով որոշել է կրճատել իր պարտավորությունների իրականացումը, նման ակտիվության ականատեսն ենք»:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանը երբեք չի փակել դիվանագիտության դռները եւ միշտ բաց է եղել կառուցողական երկխոսության համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica