close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+11°
+17°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հուլիսի 11-ին Տիգրանակերտում կկայանա «Համազգային» Արցախի մշակութային-գրական տարեգրքի շնորհանդեսը

Մշակույթ

9 Հուլիսի 2019, 19:22
 Հուլիսի 11-ին Տիգրանակերտում կկայանա «Համազգային» Արցախի մշակութային-գրական տարեգրքի շնորհանդեսը

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցում կկայանա օրերս լույս տեսած «Համազգային» Արցախի մշակութային-գրական տարեգրքի շնորհանդեսը:

 Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ  զրույցում  ասել է  Համազգային  հայ  կրթական և մշակութային միության Արցախի  գրասենյակի  տնօրեն  Հերմինե Ավագյանը:

Նա   տեղեկացրել է, որ   միջոցառման ընթացքում երգերով հանդես կգա երգիչ Արթուր Խաչենցը:

Տեղեկացնենք, որ  շնորհանդեսի  մուտքն  ազատ  է:  Քաղաքացիների  տեղափոխման  հետ  կապված  հարցերին  անվճար  կաջակցեն   «Տուրիստ  Բուս»  զբոսաշրջային  երթուղիները:  Երթուղիները  Ստեփանակերտի  Վերածննդի  հրապարակից  դեպի  Տիգրանակերտ   կշարժվեն  ժամը  17:00-ին:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica