close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետական ապարատում տնտեսա-ինժեներական մտքի դեֆիցիտ կա. Գագիկ Մակարյան

Տնտեսական

8 Հուլիսի 2019, 16:11
 Պետական ապարատում տնտեսա-ինժեներական մտքի դեֆիցիտ կա. Գագիկ Մակարյան

Իշխանափոխությունից հետո, տարվա կտրվածքով, մոտ 10 տոկոսով թանկացել է անշարժ գույքը. այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը: «Բայց պահանջարկն ավելի բարձր էր, քան 10 տոկոսի հարաբերակցությունը. պահանջարկի մասով ակտիվության ցուցանիշը 30-40 տոկոսի սահմանում էր: Իսկ թե ինչո՞ւ 30 տոկոս թանկացում չֆիքսվեց, որովհետև ակտիվությունն այլ բան է, գույքի մշտական ձեռք բերման որոշումը՝ այլ»,- նշեց նա:

Հանդիպմանը ներկա` Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ վերջերս ուսումնասիրել են հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները և համոզվել, որ դրանք հիմնականում 12 տոկոսի սահմանում են: «Իհարկե, Ազգային հիփոթեքային հիմնադրամի դեպքում կարող է մի քիչ պակաս է, բայց  բանկերը թե' դրանով կաշխատեն, թե' իրենց սեփական միջոցներով: Էականն այն է, որ եթե բանկերն իրենց սեփական միջոցներն են տրամադրում, ապա կայուն տոկոսադրույք կարող է 3 տարի լինել, հետո արդեն լողացող տոկասադրույքի մեխանիզմներ են կիրառում: Բայց ամենախոչընդոտող հանգամանքներից մեկն այն է, որ պահանջվում է 250.000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ սա նշանակում է, որ մարդն առնվազն 320.000 դրամ աշխատավարձ պիտի ստանա, մինչդեռ երիտասարդների և այսօրվա քաղաքացիների մեծ մասն այդքան աշխատավարձ դեռ չի ստանում: Իհարկե, նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է շեմերի վրա ազդել, բայց այս մասն էականորեն դեռ չի փոփոխվի»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է տնտեսական զարգացմանը, ներդրումների ներգրավմանը և բիզնես միջավայրի բարելավմանը, Գագիկ Մակարյանն ասաց՝ «Ժամանակը փող է» պարզ ճշմարտությունը բիզնեսը հասկանում է, բայց իշխանությունը՝ ոչ: «Պետական մարմինները շատ ավելի կարող են կարևորել իրենց վերադասին կամ ինչ-որ առիթով մի նամակի պատասխան գրելը, քան այդ նույն ժամանակը կարևոր ռեֆորմների, քննարկման վրա ծախսելը` ինչ-որ  թույլտվությունների ըմբռնման տեսանկյունից»,- ընդգծեց նա:

«Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը հավելեց՝ ՀՀ-ում պետական պաշտոնյայի պատասխանատվության ինստիտուտ գոյություն չունի:

Ինչ վերաբերում է գույքահարկի բարձրացմանը, Բաղդասարյանը, yerkir.am-ի հարցին ի պատասխան, նշեց, որ դրան վատ է վերաբերվում: «Բարձրացմանը բացասական եմ վերաբերվում, քանի որ պետական պաշտոնյայի ինստիտուտ ձևավորված չէ, և հիմար նախաձեռնությունները բերվում են օրակարգ, մի վեց ամիս պայքար է գնում, հետո հետ են քաշվում, թե` սա չանցավ: Այսինքն՝ ինտելեկտուալ ուժերն անընդհատ պայքարի մեջ են` չմտածված քայլերի և սահմանափակումների հետ կապված: Ինչ վերաբերում է գույքահարկին, ապա ՀՀ-ում սպառողական զամբյուղը փոխկապակցված չէ, մինչդեռ այն պետք է փոխկապակցված լինի բոլոր տուգանքների հետ: Այսինքն՝ գործում է պատասխանատվության ինստիտուտ՝ առանց իրավունքի և հակառակը: Վաղուց ժամանակն է հրաժարվել հասարակության հաշվին ճեղքվածքներ և այլ խնդիրներ կարգավորելուց: Որպես գործարար` կարող եմ ասել, որ խնդրի լուծումն աշխատող ձեռնարկությունների քանակի մեջ պիտի դիտարկվի: Ամբողջ աշխարհում գույքահարկը գույքը պարապուրդի չմատնելու, խելացի օգտագործելու և պետությանը, բիզնեսին ու քաղաքացին շահ բերելու նպատակով է»,- ընդգծեց նա:
 
Գագիկ Մակարյանն այստեղ ուշադրություն հրավիրեց Երևանի քաղաքապետարանի ուռճացված ապարատին և հավելավճարին: Ըստ նրա՝ գովելի կլիներ գույքահարկի բարձրացումը, եթե վստահություն լիներ, որ այն ուղղվելու է Երևանի համայնքների զարգացմանը, ինչը չկա: «Եթե ուղղակի գնում է գույքահարկի բարձրացում, որը կբերի բյուջեի լավացման, որ հետո ավելի հավեսով ծախսեն, դա ոչինչ չի նշանակելու: Մենք պետք է ոչ թե գնանք ուղղակի գույքահարկի բարձրացման  և ոչ մեկին չլսենք, այլ ԱԺ-ում սա գոնե պետք է քննարկվի, քանի որ այն ժողովրդի ձայնը ներկայացնող մարմին է»,- շեշտեց նա:
 
Գագիկ Մակարյանին  չեն հետաքրքրում տնտեսական աճի ցուցանիշները, որովհետև դրանք, ըստ նրա, տարիներ շարունակ ոչինչ չասող են: «Մենք պետք է տեսնենք, որ կառավարությունը շատ արագ և կարևոր որոշումներ է ընդունում, որոնք 1-2 տարի հետո տնտեսությանը մեծ թափ կհաղորդեն: Ավելի լավ է հիմա տնտեսական աճը 3-4 տոկոս լինի, բայց տեմպը լինի շատ բարձր, որ իմանանք՝ 2-3 տարի հետո այդ ցուցանիշը 10 տոկոսից ավելի է լինելու, բայց այդ դինամիկան դեռ չենք տեսնում: Պետական ապարատում տնտեսա-ինժեներական մտքի դեֆիցիտ կա, քանի որ հումանիտար կրթությամբ ղեկավարներն այսօր գերիշխում են: Այս դեպքում գոնե իրենց վրա պիտի արագ աշխատեին: Բեռը չպետք է մնա միայն վարչապետի վրա, համապատասխան նախարարները պետք է ակտիվ աշխատեն, որ համակարգային զարգացման մոդելը ստեղծվի»,- եզրափակեց նա:
Անկախության երթ՝ Երևանում
18 Սեպտեմբերի 2019, 15:06 Անկախության երթ՝ Երևանում
Ախուրյան գետի կամուրջը (Անի)
18 Սեպտեմբերի 2019, 13:18 Ախուրյան գետի կամուրջը (Անի)
Ջրանջատում՝ Նոր Նորքում
18 Սեպտեմբերի 2019, 12:52 Ջրանջատում՝ Նոր Նորքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica