close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյանքից հեռացել է վաստակաշատ դերասան Սերգեյ Մագալյանը

Մշակույթ

8 Հուլիսի 2019, 15:48
 Կյանքից հեռացել է վաստակաշատ դերասան Սերգեյ Մագալյանը

Յոթանասունմեկ տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Մագալյանը: 

 Սերգեյ Մագալյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 

1984-ից աշխատում էր թատրոնում: Այստեղ կերտել է ավելի քան 90 դեր, որոնցից են` Գ. Գորինի «Հիշատակման աղոթք» (Տևիե), Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Ֆամուսով), Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Կրուտիցկի), Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ա. Գրիգորյանի, Մ. Մարինոսյանի «Փշրված շղթա» (Այր), Լ. Շանթի «Կայսր» (Վասիլ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Չեբուտիկին) և այլն: 

2007 թվականին «Երեք քույր» ներկայացման մեջ Չեբուտիկինի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն դերասան» անվանակարգում:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica