close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորներին ուղղված` հրաժարական տալու հորդորը հակասահմանադրական է. Արամ Վարդևանյան

Իրավունք

5 Հուլիսի 2019, 15:27
 Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորներին ուղղված` հրաժարական տալու հորդորը հակասահմանադրական է. Արամ Վարդևանյան

Սահմանադրական ճգնաժամ չկա, չի էլ կարող լինել նման մասնագիտական կարծիք. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը և նամակներին:

«Նույն տրամաբանությամբ` մեկը կարող է վեր կենալ և ասել, որ Սահմանադրության մեջ «կառավարության անդամ» եզրույթը հստակ բացահայտված չէ, և մենք ունենք սահմանադրական ճգնաժամ գործադիր իշխանությունում: Իհարկե, չունենք, և ցանկացած նման մեկնաբանություն  ոչ լուրջ սահմանադրաիրավական վերլուծության արդյունք է: Ես նաև ուսումնասիրել եմ պարոն Գրիգորյանի նամակը և պիտի ասեմ՝ երբ մենք խոսում ենք սահմանադրական ճգնաժամի մասին, չենք պատկերացնում, թե դրա ապացուցման ինչ ստանդարտ է ենթադրում, այսինքն՝ ինչեր պիտի ներկայացնի անձը, իսկ նամակում ներկայացվում է անդամ-դատավոր բառախաղը, ՍԴ անդամի, այնուհետ` դատավորի երդման տեքստերը: Եթե ՀՀ-ում ՍԴ դատավորի երդման տեքստը լիներ սահմանադրական պահանջ, նորմ, այդ դեպքում ես կփորձեի ընկալել: ՍԴ-ի երդման տեքստով չէ, որ նրանց գործառույթն է գնահատվում, իրացվում, այլ լիազորությունների և պարտականությունների տիրույթում, իսկ դրանք նույնական են 1995-ից մինչև 2015: ՍԴ-ի 213 հոդվածը հենց այն նորմերից է, որի համար պետք չէ ունենալ սահմանադրագետի կարգավիճակ. ամեն ինչ այնքան հստակ է ձևակերպված, որ ՍԴ-ի անդամները շարունակում են պաշտոնավարել, այսինքն՝ տրանսֆորմացվում են դատավորի: Բնականաբար,  2018-ի ապրիլի 9-ից մենք չունենք ՍԴ անդամներ, մենք ունենք ՍԴ դատավորներ, և այստեղ որևէ բարդ իրավիճակ պետք չէ տեսնել»,- պարզաբանեց նա: 

Ըստ Վարդևանյանի` ողջունելի էր ՍԴ դատավորների զսպվածությունը, որոնք նշված հարցի վերաբերյալ  հայտարարություն արեցին: «ՍԴ-ն այսօր կազմված է 9 դատավորից, որն այդպիսին է 2018-ի ապրիլի 9-ից»,- նշեց նա:

Անդրադառնալով Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորների հրաժարականի մասին ակնարկին՝ Արամ Վարդևանյանը շեշտեց. «Այդ նամակն այնքան իրավական խնդիրներ է պարունակում, որ այն, ի վերջո, իրավական գնահատականի արժանանալու է՝ առնվազն կարգապահական տեսանկյունից, քանի որ ՍԴ-ի դատավորը նման լիազորություն չունի դիմելու մարմիններին, որոնց գործողությունների վերաբերյալ հետագայում ինքը կարող է գնահատական տալ: Ես այս իրավիճակում ամենամեծ խնդիրը դա եմ տեսնում: Ենթադրենք՝ ՍԴ դատավորը նամակով ինչ-որ խնդիր է ներկայացնում ՀՀ նախագահին, պատկերացրեք, որ դրանից որոշ ժամանակ անց նախագահի հրամանագիր է դառնում ՍԴ-ում քննության առարկա, ինչպե՞ս է հաղթահարվելու այդ շահերի բախումը, կամ կառավարության որոշում է լինում: Պատահական չէ, որ ՍԴ-ի յուրաքանչյուր դատավոր խիստ զսպվածության մեխանիզմներով է կաշկանդված: ՍԴ-ի դատավորը չի կարող քաղաքական, հասարակական հայտարարություններ անել, այնտեղ զսպվածության մեխանիզմները շատ կոշտ են դրված: Եվ սա զսպվածության պահանջի խախտում է: Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի նամակով առաջարկվող լուծումներին, ՍԴ դատավորներին անուղղակի կամ ուղղակի հորդորելը` հրաժարական տալ, այ դա է հակասահմանադրական, դա է անընդունելի որևէ երկրում, որը կարող է իրեն դիտարկել որպես ժողովրդավարական երկիր, իսկ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ, ուստի այդպիսի խնդիր ՀՀ-ում չի կարող լինել: Ես հորդորում եմ զերծ մնալ նման նախադասություններից: Մենք խոսում ենք ՍԴ-ի մասին, ոչ թե մի հասարակ դատարանի, որի որոշումները կարող ենք քննադատել, բողոքարկել: ՍԴ-ի որոշումները ենթակա չեն բողոքարկման»: 

Արամ Վարդևանյանը հարկ համարեց հիշեցնել նաև, որ Սահմանադրությունը  նախագահներին գործառութային անձեռնմխելիության երաշխիքներ է տալիս, որոնք տարածվում են նաև պաշտոնավարման ավարտից հետո (խմբ.-նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին): «Այսինքն՝ դա հարատև է, և եթե մենք անձեռնմխելիության ինստիտուտի նկատմամբ ունենում ենք ոչ սահմանադրական վերաբերմունք, այն  հետագայում շատ ավելի լուրջ ռիսկեր կարող է պարունակել»,- ամփոփեց սահմանադրագետը:

Անկախության երթ՝ Երևանում
18 Սեպտեմբերի 2019, 15:06 Անկախության երթ՝ Երևանում
Ախուրյան գետի կամուրջը (Անի)
18 Սեպտեմբերի 2019, 13:18 Ախուրյան գետի կամուրջը (Անի)
Ջրանջատում՝ Նոր Նորքում
18 Սեպտեմբերի 2019, 12:52 Ջրանջատում՝ Նոր Նորքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica