close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻՊ-ը պայմանավորվածություն է ձեռք բերել Կալիֆորնիայի համալսարանների ու սփյուռքի կազմակերպությունների հետ

Իրավունք

4 Հուլիսի 2019, 21:50
 ՄԻՊ-ը պայմանավորվածություն է ձեռք բերել Կալիֆորնիայի համալսարանների ու սփյուռքի կազմակերպությունների հետ

այաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով։ 

Հուլիսի 1-3-ը՝ այցի երկրորդ փուլում, տեղի են ունեցել հանդիպումներ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների և հայկական սփյուռքի կազմակերպությունների, ԱՄՆ Կալիֆորնիայի մի շարք համալսարանների հետ:

Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանն այցի կապակցությամբ կազմակերպել է հատուկ ընդունելություն։

Ընդունելության ընթացքում Արման Թաթոյանը հանդես է եկել ելույթի խոսքով։ Ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, մարդու իրավունքներին ու ժողովրդավարական զարգացումներին առնչվող հարցեր։ Մասնավորապես, քննարկվել են դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, քրեակատարողական համակարգը և այլն։ Ընդունելության ավարտին համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԱՄՆ հայ համայնքի մի շարք կազմակերպությունների հետ։

Հայ դատի Արևմտյան ափի հանձնախմբի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայոց ցեղասպանության միջազգային քննարկումներին առնչվող հարցերում համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:

Համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև Լոս Անջելեսի գլխավոր վերահսկողի (general inspector) հետ՝ կապված ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության հետ։

Կալիֆորնիայի համալսարանների հետ քննարկումների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ներկայացուցիչների փորձի փոխանակումների կազմակերպման վերաբերյալ։

 ԱՄՆ կազմակերպված այցին մասնակցում է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ կապված Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ու Արցախի ժողովրդավարական ճանաչելիության ապահովման հետ։
Անկախության երթ՝ Երևանում
18 Սեպտեմբերի 2019, 15:06 Անկախության երթ՝ Երևանում
Ախուրյան գետի կամուրջը (Անի)
18 Սեպտեմբերի 2019, 13:18 Ախուրյան գետի կամուրջը (Անի)
Ջրանջատում՝ Նոր Նորքում
18 Սեպտեմբերի 2019, 12:52 Ջրանջատում՝ Նոր Նորքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica