close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+13°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը կարևոր նշանակություն ունի ՀՀ-ի համար. նախարար

Տնտեսական

4 Հուլիսի 2019, 18:25
 Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը կարևոր նշանակություն ունի ՀՀ-ի համար. նախարար

ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների  նախարար  Սուրեն Պապիկյանի և ՌԴ ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովի համանախագահությամբ Երևանում  տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի համատեղ համակարգող հանձնաժողովի 9-րդ նիստը։

Նիստին մասնակցել են ՏԿԵ նախարարության, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կառավարման պետական կոմիտեի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, «Հայատոմ» ՓԲԸ-ի, Ռուսաստանի Դաշնության ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի, «Ռոսէներգոատոմ» կոնցերնի, ինչպես նաև  «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագիրը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար և դրա հաջող իրականացումը բխում է երկու կողմի շահերից։ Արդյունավետ աշխատանք մաղթելով նիստի մասնակիցներին՝ նախարարը հույս է հայտնել, որ քննարկումները կլինեն կառուցողական և միտված կլինեն արդեն իսկ ձեռք բերված ու նախատեսվող  պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ու առկա խնդիրների հնարավորինս արագ լուծմանը։

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը իր հերթին կարևորել է նիստի աշխատանքները և կողմերի միջև մտքերի փոխանակումը ատոմակայանի ճակատագրի շուրջ՝ ընդգծելով, որ դրա հետագա շահագործմանն ու  անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը միջազգային հետաքրքրություն է ներկայացնում։

Նիստին ներկայացվել է երկարաձգման ծրագրով պլանավորված աշխատանքների իրականացման ընթացքը և նախատեսված աշխատանքների կատարման  ժամանակացույցը, քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման պայմանները՝ պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից հետո, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման շրջանակում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցը:

Ներկայացվել է նաև «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գործունեությունը հումանիտար ոլորտում, անդրադարձ է եղել ատոմային էներգետիկայի բնագավառում կադրերի պատրաստման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica