close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լոռու մարզում ապօրինի անտառահատումների համար քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ

Իրավունք

4 Հուլիսի 2019, 17:24
 Լոռու մարզում ապօրինի անտառահատումների համար քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վիճակը:

Ինչպես հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ապօրինի ծառահատման, փայտանյութի ապօրինի մթերման, անտառներ ոչնչացնելու, ինչպես նաև անտառտնտեսության իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 119 դեպք, որոնցից 49-ով հարուցվել են քրեական գործեր: Դրանց ճնշող մեծամասնությունը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ապօրինի ծառահատումների) տարբեր մասերի հատկանիշներով, իսկ երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը) 1-ին մասի հատկանիշներով:

Ընդ որում, քրեական գործի հարուցումը մերժված նյութերից 54 դեպքերով ծառահատումները եղել են ապօրինի: Դրանցով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 5.6մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 429.300 ՀՀ դրամը: Բուսական աշխարհին պատճառված վնասի վերոհիշյալ չհատուցված գումարները բռնագանձելու պահանջով Լոռու մարզի դատախազության կողմից առաջարկվել է հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին՝ ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:

Ապօրինի ծառահատումների փաստով հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է ավելի քան 102 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է մոտ 600 հազար ՀՀ դրամը: Ընդ որում, բացահայտված բոլոր քրեական գործերով, որոնցով չի հատուցվել պետությանը պատճառված վնասը, նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել պատճառված վնասի չափով անձանց գույքին ինչպես շարժական, այնպես էլ անշարժ կալանք դնելու մասին:

Հիշյալ քրեական գործերով քրեական հետապնդում հարուցվել է 12 անձանց նկատմամբ, այդ թվում՝ 1 անտառապետի:

Հաշվետու ժամանակահատվածում 4 քրեական գործ 4 անձանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից երկուսի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Նշված ժամանակահատվածում դատարան է ուղարկվել նաև նախորդ տարվանից փոխանցված 3 քրեական գործ՝ 3 անձանց վերաբերյալ:

Մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայել են, որ մի շարք դեպքերում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող որոշ անտառտնտեսություններում արձանագրվել է տևական ժամանակ մեծ քանակությամբ ծառահատումներ կատարելու և դրանք անտառտնտեսության տարածքից դուրս բերելու փաստեր, որոնք դուրս են մնացել անտառտնեսության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների տեսադաշտից: Ավելին՝ պարզվել է նաև, որ ապօրինի ծառահատման դեպքերին անմիջականորեն մասնակցություն են ունեցել նաև նշված անտառտնտեսության որոշ պաշտոնատար անձինք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են պայքարելու անտառախախտումների դեմ: Ընդ որում, առանձին դեպքերում գրանցվել է նաև ապօրինի հատված ծառերի կոճղամասերը անտառտնտեսության որոշ պաշտոնատար անձանց կողմից քողարկելու դեպքեր:

Իրավասու պաշտոնատար անձանց կողմից անտառահատումների դեմ արդյունավետ պայքար մղելու, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող այս կամ այն անտառտնտեսությունում տեղ գտած բացթողումները վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած պաշտոնատար անձանց նկատմամբ կարգապահական ներգործություն միջոցներ կիրառելու նպատակով Լոռու մարզի դատախազի կողմից համապատասխան միջնորդագիր է հասցեագրվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին:

Անկախության երթ՝ Երևանում
18 Սեպտեմբերի 2019, 15:06 Անկախության երթ՝ Երևանում
Ախուրյան գետի կամուրջը (Անի)
18 Սեպտեմբերի 2019, 13:18 Ախուրյան գետի կամուրջը (Անի)
Ջրանջատում՝ Նոր Նորքում
18 Սեպտեմբերի 2019, 12:52 Ջրանջատում՝ Նոր Նորքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica