close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1483.36
GBP1604.97
EUR1545.47
RUB16.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ակնաբուժական կլինիկայի ղեկավարից փորձել են շանտաժի միջոցով խոշոր գումար շորթել

Իրավունք

3 Հուլիսի 2019, 20:51
 Ակնաբուժական կլինիկայի ղեկավարից փորձել են շանտաժի միջոցով խոշոր գումար շորթել

Օրեր առաջ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3.1 կետերով հարուցվել է քրեական գործ՝ շորթում կատարելու հատկանիշներով:

 Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ տվյալներով պարզել են, որ Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն, նախնական համաձայնության գալով, փորձել են հանրապետությունում գործող հայտնի հիվանդանոցներից մեկի ակնաբուժական կլինիկայի ղեկավարից խոշոր չափի գումար շորթել՝ շանտաժի ենթարկելով նրան:

Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն ակնաբուժական կլինիկայի ղեկավարին սպառնացել են, որ կհրապարակեն նրան արատավորող և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, եթե նա իրենց չփոխանցի 1500- 2000 ԱՄՆ դոլար: ԱԱԾ-ի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն չեն կարողացել իրենց նպատակին հասնել:

Նիկոլն ու կոռոնավիրուսը
2 Հուլիսի 2020, 16:45 Նիկոլն ու կոռոնավիրուսը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica