close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դրախտիկ գյուղի դպրոցի տնօրենը յուրացրել է ուսուցիչների պարգևավճարները

Իրավունք

3 Հուլիսի 2019, 20:26
 Դրախտիկ գյուղի դպրոցի տնօրենը յուրացրել է ուսուցիչների պարգևավճարները

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամաբարակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, կոռուպցիոն նոր դեպք է բացահայտվել:

 Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում` 2010 թվականի դեկտեմբերին անձամբ կամ գանձապահի միջոցով, դպրոցի մի շարք աշխատակիցների միասնական դիտավորությամբ, որպես կաշառք պահանջել է Ամանորի առթիվ վճարվելիք պարգևավճարների կեսը, որից հետո ստանալով դպրոցի կոլեկտիվի մի մասի համաձայնությունը, հրաման է արձակել` պարգևավճարներ տրամադրելու մասին:

Դպրոցի աշխատակիցներն էլ պարգևավճարները ստանալիս գանձապահին են թողել պայմանավորված գումարները տնօրենին փոխանցելու համար: Նկարագրված եղանակով միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը տիրացել է պարգևավճարների համար հատկացված մոտ 1 միլիոն 800 հազար դրամից 900 հազարին:

Բացի դրանից՝ ըստ ձեռք բերված նախնական տվյալների, նույն տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, գանձապահի օժանդակությամբ, պարգևատրման տեղեկագրում ստորագրություններ կեղծելով, միասնական յուրացման դիտավորությամբ հափշտակել է մի շարք աշխատակիցների պարգևավճարների գումարները:

Պարզվել է նաև, որ հիշյալ տնօրենը 2011-ից մինչև 2016 թվականը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցի պահակ է հրամանագրել իր որդուն, որը փաստացի չի հաճախել աշխատանքի, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձի` առանձնապես խոշոր չափի մոտ վեց միլիոն դրամ գումարը յուրացրել է:

 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Գումգաբուի նոր հայերը
17 Հուլիսի 2019, 20:00 Գումգաբուի նոր հայերը
ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica